Իմացա՝ «նորապսակներ» ունենք…

Արա, «Քաղպայմանագիր», էլ ոչինչ չկա՞ ասելու: Անելիք էլ, կարծես, չունեք: Ինչ ասելու էիք, ասել եք, ինչ անելու՝ արել: Ձեզ մի բան է մնացել անելու, այն էլ ձեր օգտի համար… Գլխիկոր հեռանալ: Դա էլ՝ եթե ժողովուրդը թույլ տա ու չպահանջի ձեզ հետ անել բաներ, որոնք այնքան էլ ստերիլ չեն: Մի խոսքով՝ ՔՊ-ի թեման փակված է:

Իմացա՝ «նորապսակներ» ունենք… Թող բարով վայելեն իրար, մի բարձի ծերանան, չորս երեխա ունեն՝ չորսն էլ թող ունենան: Ես չար մարդ չեմ: Ուղղակի չգիտեմ, թե ով պետք է կատարի նրանց եկեղեցական ամուսնությունը, նրանց հայտարարի մարդ եւ կին: Պարոն Կճոյան, ինչո՞ւ ես թաքնվում նախկին տեր Արամի թիկունքում: Դուրս արի, դուրս, դու նրա վտիտ մարմնի հետեւում էլ ես երեւում: Էս ի՜նչ փառահեղ տեսք ունես, այ մարդ… Մի՞թե չես կարող ՀՀ կառավարությանը կից ձեր հոգեւոր խորհրդով մի ձեւ գտնել՝ այդ զույգին եկեղեցով պսակելու: Առաջարկում եմ արարողությունը հենց կառավարության շենքում կատարել, շենքը շենք չի՞, ի՞նչ տարբերություն՝ գլխին ժամացո՞ւյց կա, թե՞ խաչ: Կարեւորն այն է, պարոն Կճոյան, որ դու դեռ կարգալույծ արված չես: Ուզում եմ ասել՝ շտապիր, քանի որ ՔՊ-ն վերջացել է, ու հնարավոր է՝ այսպիսի առիթ այլեւս չլինի՝ քծնելու ՔՊ առաջնորդին ու նրա տիկնոջը:

Ի դեպ, նվագողների հետեւից էլ պետք է մարդ ուղարկել: Մեկ էլ հանկարծ հարսանյաց հրավերներ կստանանք ու… Այ քեզ բա՜ն, նվագող չկա, բոլորն զբաղված են… Միայն թմբուկով նվագ կլինի՞: Ամբողջ հարսանիքը հարամ կանի գլխներիս, մի բաժակ բան էլ չի թողնի խմենք: Իսկ հարսանիքի օ՞րը: Տեսնես՝ որոշե՞լ են: Մարտին լավ չի, մարտի 1 կա, բան կա… Մայիսին հարսանիք չեն անում, սովորաբար: Մնաց ապրիլը: Ավելի ճիշտ՝ ապրիլի սկզբին, որովհետեւ հետո գալիս է Ապրիլի 24-ը, ապա՝ քաղաքացու օրը… Ի՞նչ իմանաս, թե ինչ կլինի Ապրիլի 24-ին, երբ ժողովուրդը բարձրանա Ծիծեռնակաբերդ ու տեսնի քարուքանդ արված համալիրը: Բա որ իմ խելքին էլ բրթի՝ պահանջել բարձրաստիճան պաշտոնյաների գրառումների գիրքն ու ստուգել Վենսի գրառո՞ւմը: Պատկերացնո՞ւմ եք, որ Վենսն իսկապես օգտագործած լինի «Ցեղասպանություն» եզրույթը, ու ինչ-որ չուզողներ տակով արած լինեն: Կռիվը նաղդ ա… Իմ կարծիքով՝ ապրիլի 7-ն է ամենահարմար օրը: Համ էլ թոշակները ստացած կլինենք, ծաղիկ ա, նվեր ա, բան ա, բոլ-բոլ կառնենք: Այլապես չգիտենք ոնց ծախսել մեր կառավարության շռայլած այդ փողը:

Արա, ՔՊ, զգացի՞ր, որ քեզ խոսք չի հասնում էս գործում: Հա, հարսանիքի օրը հենց ժողովուրդն է որոշելու, ոչ թե դուք: Ձեր էդ «նամյոկները», թե հարսանիքը հունիսի 7-ին անենք, չեն անցնի: Լրիվ քաղաքականացնում եք արդեն: Ուզում եք ժողվարչապետի հաշվին համ քեֆ անեք, համ ընտրվե՞ք:

Մոռացեք այդ մասին: Տեսանք, թե ինչպես էիք ձեր ներքին ընտրություններում քվեարկել նրա օգտին: Հապա մի բացահայտվեք, քանի՞ հոգի էր թռել ու «դեմ» քվեարկել «տիրոջը»: Նա, ինչ է` հողատու էր, դավաճան էր, ստախոս էր, ուրիշի վասա՞լ էր ձեզ համար, որ դեմ քվեարկեցիք: Հիմա էլ թաքնված՝ ուզում եք հունիսի 7-ին ուտել-խմե՞լ: Չի լինելու:

Ժողովուրդ ջան, ինչ էլ անելու լինենք, «նորապսակ» զույգին պետք է փառքով ճանապարհենք: Ի վերջո՝ վարչապետ ու վարչապետակին են, կարեւոր հանգամանք ունեն: Նրանք հո շարքային ՔՊ-շնիկ չեն, որ քրեական հետապնդում հարուցեք, տնային կալանք տաք, «ելքը» փակեք, բանտ նստեցնեք: Այս ամեն ինչը պահեք շարքային ՔՊ-շնիկների համար: Կաթողիկոսի հետ պատահածն էլ աչքս մի մտցրեք: Դա հո վարչապետը չի՞ արել… Իրեն պարտադրել են: Ալիեւն ա պարտադրել, Փաշազադեն ա պարտադրել, Էրդողանն ա պարտադրել… Ինձ թվում է՝ Թրամփի եւ Պուտինի մատն էլ է խառը այդ գործում: Նրա մեղքն այն է միայն, որ չի կարողացել դիմադրել: Այլապես պաշտոնից կզրկվեր, իսկ այդ պաշտոնը նրա համար խիստ թանկ էր, որովհետեւ, ժողովուրդ ջան, դու էիր նրան այդ պաշտոնը տվել:

Ուրեմն, պայմանավորվեցինք՝ հարսանիքի հաջորդ օրը… Տո չէ, այ Շմավոն ջան, ի՞նչ «կարմիր խնձոր», վերջ տուր… Հարսանիքի հաջորդ օրը «նորապսակներին» ուղարկում ենք հարսանեկան ճամփորդության, պայմանական ասած՝ արտասահման, եւ երկար, շատ երկար ժամանակով: Թողեք, թող մի կուշտ վայելեն իրար: Մենք պիտի ձեռնպահ մնանք նախկին ղեկավարին հալածելու նախադեպ ստեղծելուց: Ոչինչ, որ ինքը դա արել է, ձեզ ասում եմ՝ ոչինչ: Դա էլ են իրեն պարտադրել: Ո՞վ… Տո հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի գործերին իր հաջորդներն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեցին: Մեծահոգի էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջորդները եւ, պատկերացրեք, ճիշտ վարվեցին: Սրան էլ թողնենք՝ գնա: Մեղքի տակ չընկնենք, միեւնույն է, մի օր եւ մի տեղ ամեն ինչ ավարտվում է բոլորի համար:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1018 անգամ
Լրահոս
ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am