Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսե

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը.
«Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է:
Հարգված ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։
Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։
Բացի այդ, դատակոչված «վկաների» բառացիորեն բոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներ էին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույց դիտարկելը: Յուրաքանչյուր վկա պնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինվորականների կամ զինված այլ խմբավորումների հարձակումներից, բայց Ռուբեն Վարդանյանին այդ ամենի հետ կապող «ապացույցն» Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից նրա մեղավորության մասին լսելն էր։ Դա ապացույց չէ։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նա պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի մյուս 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների հետ։
Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփինկատարել հրապարակային տրված խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»։

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը» ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ Վիճաբանություն՝ Թուրքիայի խորհրդարանում Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Կիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել Նախկինում եղած անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ․ Աշոտյան Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Մանրամասներ 11-ամյա երեխայի մասին․ ինչ է հայտնաբերվել օրգանիզմում Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Փաշինյանը ստու՛մ է. ինքն է տեսել՝ ինչ բարեգործություն է արել Սամվել Կարապետյանը (video) Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am