Հայկ Մարությանի ուժը մասնակցելու է ընտրություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«2026-ը բուռն ընտրական տարի է խոստանում: Հունիսի 7-ին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետեւ աշնանը տեղի են ունենալու ամենաշատ ՏԻՄ ընտրությունները: 70 համայնքից 46-ում ունենալու ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսինքն՝ համայնքների 65 տոկոսում տեղի են ունենալու ընտրություններ: Ընդդիմադիր դաշտում դեռ խմորումներ են: Քննարկում են կոալիցիաներ կազմելու, միավորումների հարցը, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու, եւ ձայն փոշիացնող կուսակցություններին դա չի ներվելու: Արդեն հստակեցումներ կան, օրինակ՝ ԲՀԿ-ն եւ «Մայր Հայաստանն» արդեն հայտարարել են, որ ընտրություններին մասնակցելու են միասին: ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանի թիմն են միասին հանդես գալու:

Մեզ տեղեկություններ հասան, որ Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որը «Նոր ուժ» անվանումով կուսակցություն է հիմնել, հնարավոր է չմասնակցի առաջիկա պառլամենտական ընտրություններին, քանի որ բանակցությունները արդյունք չեն տալիս: Հայկ Մարությանի կնոջը` Իվային, հարցրինք` Ձեր ամուսինը` Հայկը, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Նա ասաց. «Շատ շնորհակալ եմ հարցի համար, բայց դա ինձ ընդհանրապես չի վերաբերում: Ես նման հարցերում չկամ, իրեն պետք է հարցնեք»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ինչ կարծիք ունի առաջիկա ընտրություններին իր ամուսնու ներգրավվածության մասին։ «Չէ, չէ…. Բայց, ամեն դեպքում, իմ անձնական կարծիքը որեւէ մեկին չի էլ հետաքրքրում: Շատ շնորհակալ եմ հարցերի համար, բայց էլ չեմ կարող խոսել»:

Զրուցեցինք նաեւ «Նոր ուժ» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի հետ: Երիցյանին հարցրինք` Մարությանը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ:

– Հենց այս պահին ակտիվ մեր ծրագրի վրա ենք աշխատում, որպեսզի այն վերջնականացնենք, որոշել ենք անգամ համագումարի օրը, այնպես որ, մենք մասնակցելու ենք ընտրություններին:

– Ե՞րբ է նախատեսված կուսակցության համագումարը:

– Մարտի կեսերին: Դրանից հետո էլ իրականացնելու ենք բաց համաժողով:

– Գաղտնիք չէ, որ նորաստեղծ կուսակցությունները, ուժերը, անգամ հին ու կայացած կուսակցություններն ու ուժերը այս ընտրություններին պատրաստվում են դաշինքներով մասնակցել, համախմբվել, որովհետեւ քաջ գիտակցում են, որ եթե անցողիկ շեմը չհաղթահարեն, ապա ձայների փոշիացմամբ կզբաղվեն, ինչը միմիայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու: Ի՞նչ կասեք այս առումով: Ո՞ւմ հետ եք պատկերացնում ձեր համագործակցությունը:

– Անկեղծ ասած, մենք նման քննարկումներ չունենք` դաշինքներ կազմելու մասով, իհարկե՝ որոշակի քննարկումներ եղել են որոշ ուժերի հետ, որոնց գաղափարապես մեզ մոտ ենք համարում, սակայն մեր նպատակն առանձին մասնակցելն է: Քննարկումներ եղել են առաջներում, սակայն դեռեւս որեւիցե հստակեցում չկա: Մենք մեզ դիրքավորում ենք որպես նոր ուժ, որը ոչ մի քաղաքական կապվածություն չունի նախկին եւ ներկա իշխանությունների հետ: Եթե համագործակցություն, ապա միայն նոր ուժերի հետ, որոնք գաղափարապես մեզ ավելի մոտ են:

– Ո՞ր ուժերն են գաղափարապես ձեզ ավելի մոտ:

– Անուններ չտամ, սակայն կան մի քանիսը, որոնք բավականին առաջադեմ ծրագրեր են ներկայացնում եւ ոչ մի կապ չունեն նախկին ու ներկա իշխանությունների հետ, այս իմաստով մենք կիսում ենք որոշակի օրակարգեր: Նրանցից շատերն անգամ չեն եղել քաղաքականության մեջ, կարող եք ենթադրել….

– Օրինակ` «Նժարը»:

– Այո, օրինակ՝ «Նժարը»: Նրանց գաղափարները բավականին հետաքրքիր են, սակայն դաշինքի մասով որեւէ քննարկում դեռեւս չկա: Պարզապես մոտ ենք գաղափարապես:

– Իսկ եթե դաշինք չկազմեք, կարծում եք` կհաղթահարե՞ք անցողիկ շեմը եւ ձայներ չե՞ք փոշիացնի:

– Ցավոք, հայաստանյան ընտրական համակարգն այդ առումով բավականին անարդար է, եւ շատերի քվեն տեղ չի հասնում, մենք հետագայում առաջարկելու ենք, որ ընտրական անցողիկ շեմն իջեցնեն, եւ «փոշիացում» ասվածը չլինի հօգուտ իշխանությունների: Ես կարծում եմ, որ առնվազն մի քանի հայտնի դաշինքներ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, եւ նրանք են լինելու ձայներ փոշիացնողը:

– Բայց օրենքում փոփոխություններ անելու համար ժամանակ չկա:

– Այո, այժմ չկա, սակայն ապագայում, եթե կարողանանք մտնել պառլամենտ, մեր տեսլականներից մեկը հենց անցողիկ շեմի իջեցումն է, մինչեւ մեկ տոկոս»:

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am