Բենզինի ոդիսականը. Էկոնոմիկայի նախարարությունը, փաստացի, ընդունում է, որ Պապոյանը հանդես է գալիս ոչ կոմպետենտ հայտարարություններով. «Փաստինֆո»

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ընդունում է նախարարի ոչ կոմպետենտությունն առ այն, որ նախարարը դատողություններով է հանդես եկել նախարարության ենթակայության ներքո չգտնվող հարցերի շուրջ։ Խոսքն այս անգամ ՀԷՑ-ի մասին չէ, այլ՝ ադրբեջանական բենզինի։
Հիշեցնենք՝ նախարարը հայտարարարել էր, թե Ադրբեջանից ներկրված բենզինն էժան է ու կազդի շուկայի գնի վրա։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝պարզելու, թե նախ 2019-2022 թվականներին ՀՀ ներկրվե՞լ է ադրբեջանական ծագման բենզին, թե ոչ, եւ հետո որքա՞ն վառելիք է 2025-ին ներկրվել է և Հայաստանում իրացվող վառելիքի քանի՞ տոկոսն է կազմում։ Պարզվեց, որ այս տվյալներին նախարարությունը չի տիրապետում ու գրավոր առաջարկել են դիմել ՊԵԿ-ին։

«Փաստինֆո»-ն, իհարկե, հարցմամբ կդիմի ՊԵԿ-ին, սակայն հարց է ծագում, եթե էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ, թե ադրբեջանական ծագման բենզինը Հայաստանում իրացվող վառելիքի քանի տոկոսն է կազմում, ինչպես է որոշել, թե կազդի շուկայի վրա։
էկոնոմիկայի նախարար Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500-520 դրամ, սակայն ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով։ Ստացվում է, որ Պապոյանը հանդես է եկել ոչ կոմպետենտ հայտարարություններով, քանի որ հայտարարել էր մի բան, ինչից նախարարությունում անտեղյակ են։ Ի դեպ՝ պրեմիում տեսակի վառելքը հիմա էլ վաճառվում է 480-500 ՀՀ դրամով, բայց տարիներ առաջ Հայաստանում բենզինի գինն իջել էր մինչեւ 320 դրամ։ Լավ է չեն ասում՝ այն ժամանակ գինը նվազել էր, որովհետեւ գիտեին, որ Ադրբեջանից էժան վառելիք են ներկրելու։
Այս թեմային դեռ կանդրադառնանք։

դիտվել է 869 անգամ
Լրահոս
Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am