ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խմբակցության մարզային այցի ընթացքում տեսանկարահանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Վարդենիսի տարածաշրջանի բարձրադիր լեռնային հատվածն ու հիշեցրել, թե ինչի հետևանքով է տվյալ տարածքը օկուպացվել ու մնացած հատվածը դարձել սահմանամերձ․
«Իմ դիմացը գտնվում են Վարդենիսի լեռների այն հատվածը, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ինչ կարիք կա ձյունոտ սարերի համար պայքարել և հանձնել Ադրբեջանին»,- Սաղաթելյանը հիշեցնում է, որ մինչև Արցախի հանձնելը, ադրբեջանական զորքերը մեր սահմանից 50 կմ հեռու էին, հիմա Վարդենիսի բարձրադիր լեռներում են։ Սաղաթելյանը նաև հիշեցնում է Ալիևի այլ հավակնությունների մասին, -« Դիմացս Սևանա լիճն է, որի նկատմամբ նույնպես Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, ու այս վիճակին հասել ենք այսօրվա գործող իշխանության գործունեության և քայլերի հետևանքով, և առհասարակ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքները չեն, նրանց խնդիրն առհասարակ մեր հայկական ինքնության հետ է, իսկ հայկական ինքնության դեմ պայքարող հիմնական գործիքը այսօրվա Նիկոլի ռեժիմն է, որի վերարտադրությունը պետք է կանխել», - եզրափակում է Սաղաթելյանը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը