Վիճաբանություն՝ Երևանում

Փետրվարի 6-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքին հարակից ավտոտնակների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է ստացել, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին և հայտնում են, որ նշված վայրից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ այդ օրը ժամը 18:00-ի սահմաններում նշված հատվածում Համբարձում Ա.-ի և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ս.-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ էլ Կարեն Ս.-ն իր մոտ պահվող դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Համբարձում Ա.-ին։

Նուբարաշենի ոստիկանները ժամերի ընթացքում պարզում են կասկածյալի գտնվելու վայրը, հայտնաբերում են նրան, ինչից հետո ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Համբարձում Ա.-ն Նուբարաշենում հայտնի է «Ոսկանի տղա Համբիկ» մականվամբ ու հաճախ է հայտնվում նմանատիպ պատմությունների մեջ։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել Լարսի արդիականացումը կարող է փոխել ՀՀ տրանսպորտային կապերի ձևավորվող ճարտարապետությունը․ քաղաքագետ Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ Օգոստոսին սա խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է․ Ղահրամանյան ՊՆ հաստատեց․ հայտնի է մահացած զինվորի անունը Մանրամասներ․ զինվորի մահ․ինչ է տեղի ունեցել բանակում Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. Մանրամասներ Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել Էլի դեսպաններ հետ կկանչվեն Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին «վճռորոշ աշնան» կոչ է արել Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել Apple-ը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատատողի ԱՄՆ դատարանը չեղարկել է Թրամփի վարչակազմի՝ 75 երկրի քաղաքացիների ներգաղթային վիզաների սահմանափակումը Իրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am