«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ջերմ երկրպագու, հետագայում ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանը փետրվարի 6-ին ազատ է արձակվել բանտից, լրացել է նրա պատժի կրման ժամկետը։ Դատարանը նախորդ տարվա վերջին որոշել էր Թաթուլ Ասիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով և պատժի կրման սկիզբը հաշվել փաստացի անազատության մեջ գտնվելու պահից։ Մեղադրյալ Թաթուլ Աշոտի Ասիլյանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգով՝ հանցագործության արդյունքում ստացված 25 մլն ՀՀ դրամը բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։
Առաջին ատյանի որոշումը պաշտպանական կողմը եւ մեղադրող կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, այնտեղ էլ Ասիլյանի կալանքի ժամկետը նվազեցվել էր 3 ամսով, այսինքն՝ Վերաքննիչի որոշմամբ դատապարտվել էր 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչի որոշումից կողմերը կրկին դժգոհ էին մնացել եւ դիմել էին Վճռաբեկ դատարան։ Մեղադրող կողմից բողոքն էլ ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ասիլյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է կողմերի բողոքները, նաեւ հաստատեց՝ իր պաշտպանյալը փետրվարի 6-ին ազատ է արձակվել, նրան առչնվող քրեական գործն արդեն անցյալում է։ Որտե՞ղ է Ասիլյանը, ինչո՞վ է զբաղվում, ասաց՝ տեղեկություն չունի, դուրս գալուց հետո իր հետ կապ չի հաստատել։
Ըստ մեղադրանքի՝ կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով նրան են դիմել, Թաթուլ Ասիլյանը վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80 մլն դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Եվ ահա կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոց, որի համար էլ մեղադրանք է առաջադրվել նրան եւ դատապարտվել է։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը