Երևանի փողոցներում փոսալցման աշխատանքը տապալած ու քաղաքացիների դաժան քննադատության թիրախում հայտնված քաղաքային իշխանությունը ՔՊ կուսակցական օրգան Civic.am կայքի միջոցով փորձում է ձախողման մեղավոր կարգել հիմնական քաղաքական հակառակորդին՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքը դանդաղ է ընթանում, քանի որ այն իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը: Այս մասին գրում է News.5tv.am-ը:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի խոսքով՝ «հերթական հիմարությունն» է այդ հրապարակումը:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի երեք խնամիներից որևէ մեկին ասֆալտապատման որևէ ընկերություն չի պատկանում:
«Ասֆալտի որակի հետ կապված՝ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ, որոնք ասֆալտապատվել են նախագահ Քոչարյանի օրոք, նույնիսկ 18 տարի անց ապացուցում են իրենց որակը, ոչ թե հալչում ու անհետանում են առաջին ձյան հետ, ինչպես հիմա է, ինչպես տեսնում եք: 8 մլրդ դոլարը ծամելուց հետո անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն: Եթե չգտնեն, հունիսի 8-ից հետո կօգնենք՝ կգտնեն»,- News.5tv.am-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը