Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է «Վերին Լարսի անցակետ» տելեգրամյան ալիքը։
«Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության և Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունների համաձայն՝ բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է», — նշված է հաղորդագրության մեջ։
