«Բացահայտված» է այն, ինչը մտահոգում էր իշխանությանը

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը Սերժ Սարգսյանի նախանշած ժամկետից մեկ օր ուշացումով հրապարակվեց եւ այն էլ Վենետիկի հանձնաժողովի կայքում՝ անգլերեն տարբերակով:Մինչդեռ Սերժ Սարգսյանի կողմից դեռևս փետրվարի 10-ին ստորագրված «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» անվանումով հրամանագրի համաձայն՝ նոր ԸՕ նախագիծը պետք է խորհրդարան ուղարկվեր մինչև այս տարվա մարտի 1-ը: Հանրապետականներն անհիմն ու անհասկանալի բացատրություններ են ներկայացնում նախագծի ուշացման վերաբերյալ»: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ կառավարության հեղինակած նախագիծը նախ պետք է հաստատի գործադիրը․ «Առաջիկա նիստը, կարծես թե, մարտի 3-ին է: Ամենայն հավանականությամբ, այդ նիստով կհաստատվի և կգա Ազգային ժողով: Մեկ-երկու օրը․․․ պարզ է, հրամանագիր է, բայց նաև հաշվի առնենք, որ կառավարության նիստը ամսի 3-ին է» ասել է Սահակյանը: Այդուհանդերձ, խոսքը ՀՀ նախագահի հրամանագրի մասին է, ոչ թե սովորական մի դիմումի ու առնվազն տարակուսելի է, որ նախագահի աշխատակազմը հաշվի չի առել այդ նրբությունները: Իրականում մամուլում տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները սպասում են Վենետիկի հանձնաժողովի գնահահատականին, որպեսզի հասկանան, թե իրենց ցանկությունները անցնելու շանս ունեն, թե ոչ: Այն տարբերակները, որոնցով հնարավոր կլինի ընտրությունների ելքը վերահսկել, հնարավոր է չընդունվեն Վենետիկի կողմից: Այս կառույցի գնահատականը դեռեւս պարզ չէ, սակայն նրանց կողմից «բացահայտված» է նախագծի բովանդակությունը, իհարկե, անգլերեն տարբերակով: Չի բացառվում, որ եվրոպական գործընկերներն այս «բացահայտումով» փորձեն ստուգել հայաստանյան տրամադրությունները եւ լսել ընդդիմադիրների գնահատականները, որոնցից կախված էլ կլինի վերջնական գնահատականը: Ամենայն հավանականությամբ,  նախագիծը վաղը տեղի ունենալիք կառավարության նսիտից հետո կուղարկվի Ազգային ժողով, այս մասին ակնարկել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ապա կսկսվեն լայնամասշտաբ քննարկումներ:Մինչ այդ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» արդեն հասցրել եւ ուսումնասիրել է երեկ ուշ երեկոյան Վենետիկի հանձնաժողովի կայքում հայտնված նախագծի անգլերեն տեքստը և առանձնացրել առավել հետաքրքիր նորամուծությունները, որոնցից հասկանալի է դառնում շատ բան: Օրինակ , յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով: «Այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում:  Այսինքն, նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել»: Այսինքն՝ հաջորդ ընտրություններին լինելու են միայն «իշխանական» դիտորդներ ու կատարելու իշխանահաճո արձանագրումներ: Նոր նախագծում քվեարկության հետեւյալ կարգն է ամրագրված,«Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով և թե նույնականացման քարտերով:Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը»: Բոլոր տեսակի անձը հաստատող փաստաղթերով ընտրություններին մասնակցելու հնարավորությունն արդեն մեծացնում է խախտումների ռիսկայնությունը: 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Բացի Երևանից, այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Մյուս համայնքների մասով էական փոփոխություն չկան: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am