Սիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են
Սիրիական բանտերից Իրաք տեղափոխված «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինների թվում կա Ադրբեջանի 55 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել Իրաքի արդարադատության նախարարությունը։
Իրաքի արդարադատության նախարարության ցուցակում նշված են Ադրբեջանը և ևս 65 երկիր։
