Զախարովան լեհերին ուղարկել է Իվան Սուսանինի մոտ․ FT

Լեհաստանի իշխանությունները ծրագրում են Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջանի (երբ երկրում հաստատված էր կոմունիստական վարչակարգ) ռեպարացիաների պահանջով, գրում է Financial Times թերթը։

Ինչպես լրագրողներին հայտնել է Լեհաստանի Պատերազմական կորուստների ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գոնդեկը, այժմ վարչապետ Դոնալդ Տուսկի հանձնարարությամբ իրականացվում է Ռուսաստանի «պատմական հանցագործությունների» հետաքննությունը։ Ըստ նրա՝ այն «շատ ավելի ընդգրկուն կլինի, քան նացիստական դաժանությունների ուսումնասիրման աշխատանքը՝ հաշվի առնելով ավելի քան չորս տասնամյակները, որոնց ժամանակ՝ Սառը պատերազմի տարիներին Լեհաստանը մնացել է խորհրդային ազդեցության տակ»։

2022 թվականին Լեհաստանը Գերմանիայից պահանջել էր 6,2 տրիլիոն զլոտի (1,3 տրիլիոն դոլար) արժողությամբ ռեպարացիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրած վնասների համար։ Բեռլինում հայտարարել էին, որ գերմանական իշխանությունների համար այդ հարցն իրավականորեն արդեն փակված է։

Ըստ Գոնդեկի՝ դեռևս վաղաժամ է քննարկել, թե ռեպարացիաների ինչ գումար կպահանջի Վարշավան Մոսկվայից և արդյոք այն կգերազանցի Գերմանիային ներկայացված պահանջների չափը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել է, որ որպես Լեհաստանին տրվող ռեպարացիա՝ Մոսկվան կարող է տրամադրել «Իվան Սուսանին» օպերայի տեսանյութի հղումը։

2022 թվականի սեպտեմբերին Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան արդեն հայտարարել է, որ երկիրը պետք է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար ռեպարացիաներ պահանջի ոչ միայն Գերմանիայից, այլև Ռուսաստանից։ Ի պատասխան՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ստուգել՝ քաղաքական գործչին ֆաշիզմի վերականգնման և վետերանների հիշատակը վիրավորելու համար հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով արված հայտարարությունները։

NEWS.am

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Էլի դեսպաններ հետ կկանչվեն Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին «վճռորոշ աշնան» կոչ է արել Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել Apple-ը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատատողի ԱՄՆ դատարանը չեղարկել է Թրամփի վարչակազմի՝ 75 երկրի քաղաքացիների ներգաղթային վիզաների սահմանափակումը Իրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղու Երևանում ոստիկանության ծառայողի և նրա հետ կապված շուրջ 20 անձի կողմից ՔԿ 2 քննիչի բռնnւթյան ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կան ձերբակալվածներ․ ՔԿ Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ երկխոսության միայն առկա իրողությունների հիման վրա․ Պուտին Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցեր ՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ Պուտին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ American Airlines-ի ինքնաթիռում բռնկված նոթբուքը խուճապ է առաջացրել ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել. Armlur Ազգային մտածողությամբ երիտասարդների հետ հանդիպելը միշտ շատ հաճելի է․ Իշխան Սաղաթելյան ՌԴ-ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին ու ծառին․ կա վիրավոր Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել․ Շարմազանովը զգուշացնում է Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. Պուտին Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից պատրաստվում է հեռանալ՝ դատվելու վտանգից Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am