Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է. Միքայել Սրբազան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։
«Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է»,-ինչպես եք ձեզ զգում հարցին ի պատասխան ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են:
Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։
