Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունների որոշումները բողոքարկվել են․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օրեր առաջ Դատարանի ոչ որավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։
Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի ի թիվս այլնի հետեւյալ կարեւոր երկու հանգամանքներ.
1. ֆորմալ – իրավաբանական իմաստով Արմեն Չարչյանը թեև հանդիսանում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը, իսկ Տիգրան Նալբանդյանը տնռրենի տեղակալ, սակայն բովանդակային առումով վերջիններս մասնագիտությամբ բժիշկ են և իրենց աշխատասենյակում բացի տնօրինչական գործառույթներից իրականացնում են նաև բուն բժշկությանն առնչվող գործունեություն, այն է՝ հաճախորդների, հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, վիզուալ նախնական զննում, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, բուժման նշանակում և այլ մասնագիտական գործառույթներ, որոնք հավասարազոր են «Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատող մնացյալ բուժանձնակազմի գործառույթներին։ Իսկ Դատարանն իր որոշումներում չի անդրադարձել նշված հանգամանքին, և չի պատճառաբանել, թե ինչու պետք է Արմեն Չարչյանի որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի, եւ Տիգրան Նալբանդյանի որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի տեղակալի, իսկ բովանդակային իմաստով բժշկի աշխատասենյակներում պահվեն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր կամ այլ նյութեր, որոնք կրկին վերաբերում են նշված նախորդ փաստաթղթերի բնույթին, այն դեպքում, երբ, ինչպես արդեն պարզ դարձավ Արմեն Չարչյանը եւ Տիգրան Նալբանդյանը դե յուրե հանդսիսանում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն ու տնօրենի տեղակալ, սակայն վերջիններս բովանդակային գործառույթային իմաստով հանդիսանում են բժիշկներ։
2. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի եւ տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտությամբ բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը, իսկ ստորադաս ատյանն ըստ էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են բժշկների աշխատասենյակներում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները։ Առաջին ատյանի դատարանը թեև իր որոշմամբ ընդգծել է այն առարկաների սահմանը, որոնք վարույթն իրականացնող մարմինը կարող է խուզարկության արդյունքում հայտնաբերել և վերցնել, սակայն Առաջին ատյանի դատարանը սույն պայմաններում ևս հաշվի չի առել, որ խուզարկությունը կատարվելու է ոչ միայն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի եւ տնօրենի տեղակալի գործառույթ ունեցող անձանց աշխատասենյակներում, այլև այնպիսի անձանց աշխատասենյակներում, ովքեր առավելապես օժտված են մասնագիտական պարտականություններով և առաքելությամբ, որտեղ՝ ողջմտության կանխավարկածի սահմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածից վեր ենթադրության մակարդակում, բարձր հավանականությամբ կարող են լինել պացիենտների առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ տեղեկություններ, որոնք՝ անկասկած, «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 14-րդ կետի իմաստով հանդիսանում են բժշկական գաղտնիք։ Ավելին՝ քրեադատավարական օրենսդրության իմաստով, բժշկական գաղտնիք կազմով տեղեկատվությունը, բացառապես դաատարանի սանկցիավորմամբ ստացվող և օգտագործվող տեղեկատվություն է, այսինքն՝ օրենսդրի բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվության բացահայտման անթույլատրելիության տրամաբանությունից կարելի է հաստատապես պնդել, որ նույնիսկ առանց դրանց օգտագործման հնրավարության, այնդպիսի տեղեկատվությունը վարույթ իրականացնող մարմնին հասու դառնալը, կոպտորեն ոտնահարում է բազմաթիվ պացիենտների անձնական կյանքի և անձռմխելիության կոնվենցիոնալ և սահմանադրական իրավունքները։ Այլ կերպ՝ ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնք կարող են վերաբերել մեկ կամ մի քանի անձանց, սահմանափակվում են բազմաթիվ պացիենտների հիմնարար իրավունքները, որը ակնհայտորեն խախտում է հանրային և մասնավոր շահերի միջև առկա հավասարկշռությունը և լայն իմաստով չի բխում արդարադատության սպասարկման շահերից։ Մասնավորեցնելով նշածը, հարկ է արձանագրել, որ խուզարկությամբ բժիշկներ Արմեն Չարչյանի եւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից վերցվել են նաև վերջիններիս աշխատանքային համակարգիչները որոնց մեջ պարունակում է բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Թեև պարզագույն է, որ դրանք քննության համար հետաքրքրություն չկազմող տեղեկություններ են և չեն կարող կցվել քրեական վարույթին, սական անհերքելի է, որ մինչ քննիչի կողմից դրանց վարույթի շրջանակներում օգտագործման հարցը լուծելը, վերջինս պետք է այն բովանդակային ուսումնասիրում իրականացնի, ինչն էլ հենց կվտանգի բժշկական գաղտնիքը ստանալու անթույլատրելիության սկզբունքը։ Այսինքն Դատարանը նույնիսկ չի կանխատեսել թե ինչպես պետք է տարանջատի բժշկական գաղտնիք պարունակող տվյալը՝ գործի համար նշանակություն ունեցող տվյալից, եւ թույլտվություն տալով փաստացի վտանգել է բժշկական գաղտնիկը հրապարակելու անթույլատրելիության սկզբունքը։

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video) Գևորգ Թորոսյանը նշանակվել է «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6․ Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video) Իշխանությունն ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են․ Վարդանյան Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am Ուզեք, թե չուզեք, այս հարցին պետք է պատասխան տաք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am