«New normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։Մեր «new normal»-ում պետության գլխին երեք պատերազմ ու փաստացի ցեղասպանություն բերած քաղաքական ուժը էսօր կարող է խոսել խաղաղությունից, ավելին՝ սպառնալ, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։
Մեր «new normal»-ում պետության ղեկավարը կարող է հազարավոր կյանքեր զոհել, որ իրեն «դավաճան չասեն», հետո հայտարարել, որ զոհերով թե առանց զոհերի նույն իրավիճակը կլիներ։

Մեր «new normal»-ում ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից խոսում է մարդ, ում ղեկավարման շրջանում ՀՀ տարածքը օկուպացվել է։

Մեր «new normal»-ում ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից երեք տարի անց նույն օրը ֆեստիվառ են անում ու պարում։

Մեր «new normal»-ում քնած հային կացնահարողին հերոսացնող Ալիևը մեզ կարող է «նացիստ» անվանել, իսկ մեր ղեկավարությունը նրան համարի խաղաղության աղավնի։

Մեր «new normal»-ում զրպարտանքը, ամենաստոր, զզվելի բաների մեջ մարդկանց հանիրավի մեղադրելը ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրելը սովորական երևույթ է։

Մեր «new normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»։
Մեր «new normal»-ում Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական կրոնը իշխանության կողմից կարող են համեմատվել «ծայրահեղ իսլամի» հետ, ու դրա համար այլևս որևէ պատասխանատվություն չկա։
Մեր «new normal»-ի շարքն անվերջ է, դաժան, ցավեցնող…

Ինձ թվում է՝ մենք «new normal»-ի լիմիտը սպառել ենք, էլ ավելի գնալու տեղ չկա, չնայած չեմ թերագնահատի «Քանդենք պետությունը» կուսակցությանը և նրա առաջնորդին։

Բայց ես սա գրելով ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի խնդրանք ուղղել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես ուզում են բան փոխել Հայաստանում, ուզում են առաջնորդություն ստանձնել, ոչ թե զուտ ընդդիմություն աշխատել Ալիևի «մարդու» մոտ։

Գնացեք ուղիղ, պարզ ճանապարհներով, ազնիվ եղեք մարդկանց հետ, մի խաբեք, մի գցեք, մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող իրագործել, առաջարկեք լուծումներ, որոնք տեղավորվում են ՀՀ օրենքների սահմաններում, մի կողմ դրեք ձեր անձնական էգոները, խոսեք բանակից, հզորացման ձեր տեսլականից, խոսեք դրականի, լավի մասին, որը կարող եք բերել, փորձեք հասնել այն մարդկանց, որոնք քաղաքականապես պասիվ են, ապացուցեք նրանց, որ քաղաքականությունը ստոր ու զզվելի երևույթ չէ, որով պետք է զբաղվեն բարոյական արժեքներից զուրկ մարդիկ։ Ցույց տվեք, որ քաղաքականությունը պետությանը ծառայելու լավագույն գործիքն է։ Համոզեք մարդկանց, որ գան քվեարկության։ Մի փակվեք ձեր փուչիկների մեջ, մի գայթակղվեք ձեր շրջապատի մարդկանց գովեստներով, մնացեք սթափ և ինքնաքննադատ, որ հաջողեք։

Ի վերջո, պատրաստ եղեք զիջումների ընդդիմադիր այլ ուժերի հետ, քանի որ մեր «new normal»-ում Արցախի կորուստից, հազարավոր զոհերից, հազարավոր բարոյազուրկ ու անտրամաբանական արարքներից հետո կա վտանգ, որ «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը կարող է մնալ իշխանության, դա էլ է «new normal»-ների շարքից։
Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք այնպես, որ դա բացառվի, քանի որ մենք վաղուց սպառել ենք «new normal»-ների շարքը, մեզ մեր պետությունը պետք է՝ ամբողջական ու հզոր»,- գրել է նա։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am