Դատարանը Ստեփան Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագիր է պահանջել Հայ Առաքելական Եկեղեցուց

Կարգալույծ քահանաներից Ստեփան Ասատրյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը և իրեն վերականգնել Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Դատարանը վերադարձրել էր հայցադիմումը և երեք օր ժամանակ տվել հայցադիմումում առկա թերությունները վերացնելու համար։

Այնուհետև, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սիմա Աբովյանի, որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ։

Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց և պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Բացի այդ, դատարանը պահանջել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց ներկայացնել հետևյալ ապացույցները․

«Ստեփան Ասատրյանին պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025 թվականի թիվ 1042 հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, Ստեփան Արտակի Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայց էր ներկայացրել նաև Արամայիս Թախմազյանը՝ պահանջելով իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր hովվի պաշտոնում: Դատավոր Հովհաննես Մելքոնյանը ևս այդ հայցն ընդունել է վարույթ և որոշում կայացրել պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց՝ ամբողջությամբ և առանց խոչնդոտ ապահովել հայցվոր՝ Արամայիս Դավթի Թախմազյանի պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում»։

Նշենք, որ ընդդեմ Ստեփան Ասատրյանի դատական հայց էր ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ պահանջելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները) հետ վերադարձնել և պարտավորեցնել՝ արգելելով Ստեփան Արտակի Ասատրյանին Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ խորան, ավանդատուն և ատյան մուտք գործել։ Հայցն ընդունվել է վարույթ երեկ՝ փետրվարի 16-ին։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիս․ մանրամասներ Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև «9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան 77-ամյա Ալլա Պուգաչովան՝ առանց դիմահարդարման Մերցի կոշտ պայմանը․ Ուկրաինայի վարկը կապվում է Եվրոպայի բյուջեին «Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին Թուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդ «Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան «Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան Ընդդիմությունը սրանց ձայն չի՛ տալու․ իրենք գիտեն՝ ինչ պետք է անել․ Մարգարիտ Եսայան (video) «Նիկո՛լ, Ալե՛ն, էդ վախեցա՞ծ եք Հայկ Սարգսյանից, Նարեկ Նալբանդյանից․․․ Նիկո՛լ, բա մի հատ էլ գոռա՛․․․» (video) Աղվան Հովսեփյանի վիճակը վատացել է (video) «Այ եթի՛մ, էդ նեղվածությունները քո մաշկի վրա զգալու ես»․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Կտեսնե՛ս՝ ով է թալանչի․ Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանի «հիստերիային» (video) Վլադիմիր Վարդանյանի անուն-ազգանունն այդ ցուցակում լինելու է․ չե՛ք փախչելու․ Ադիբեկյան (video) «Առը ձեզ, տականքնե՛ր․․․ հրաժարականդ տուր, ու․․․»․ Շաքարյանցը հունից դուրս եկավ (video) Վահագն Հովակիմյանը կարող է ասել՝ ընտրությունները սխալ են եղել ու այդ ժամանակ․ Արամ Օրբելյան (video) «Ավանեսյանը կհայտնվի Սևանի գժանոցում․․․ » (video) ՔՊ-ից ինձ առաջարկել են պայմանավորվել․ Դավիթ Համբարձումյանը փակագծեր բացեց (video) Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am