«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է մեգանախագծեր Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է մեգանախագծեր Հայաստանի համար։ Այս մասին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Դրանք կօգնեն վերակառուցել և հզորացնել Հայաստանի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է․ Մեգանախագծեր Հայաստանի համար․

Մեգանախանագծերը թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում, ստեղծել նոր ավելացված արժեք՝ ապահովելով բարեկեցության նոր մակարդակ։

Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են Հայաստանի համար ապահովել.

1. Դիմացկունություն՝ նվազեցնելով մեր երկրի խոցելիությունը,

2. Տնտեսական աճ՝ խոշորածավալ նախագծերի մուլտիպլիկատիվ ազդեցության տեսքով,

3. Աշխարհաքաղաքական ճկունություն՝ ընդլայնելով արտաքին կապերը,

4. Զարգացման համաչափություն՝ զարգացնելով կյանքը Երևանից դուրս,

5. Միջազգային կերպարի փոփոխություն՝ Հայաստանը վերածելով որոշումներ կայացնող գործընկերոջ։

1. Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն

Հիմնական նախագծեր.

• Նոր ատոմակայան՝ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ,

• Պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարաններ, մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում,

• Գլոբալ տվյալների կենտրոններ,

• Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն,

• Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)։

2. Տրանսպորտ և կապ

Ռազմավարական նպատակը՝ Հայաստանը դարձնել Պարսից ծոց-Սև ծով ժամանակակից միջանցք.

• Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտել),

• Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան (ինտեգրելով տարածաշրջանային այլ նախագծերի մեջ), Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում՝ Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման,

• Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն,

• Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դարձնել տարածաշրջանային հանգույց՝ Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար,

• Երևան – օդանավակայան - Զվարթնոցի տաճար - Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ։

3. Համաչափ զարգացում

Թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը.

· Պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ,

· Երևանի մետրոյի նոր գծեր,

· Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի,

· Դիլիջանի զարգացում. կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ,

· Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում,

· Անիի պատմամշակութային կլաստեր ։

4. «Հատիս» նախագիծ

«Հատիս» նախագիծն այս շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է, մասնավորապես, Քրիստոսի արձանի կառուցումը, որը բերելու է այդ տարածշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» առանցքային ուղերձների վրա։

Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Սա սոցիալական մոբիլիզացիայի ձև է, որը կառուցված է ոչ թե հակադրության, այլ՝ համատեղ ստեղծագործության վրա։

5. «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծ՝ «զանգեզուրյան» այլևայլ տարբերակումների փոխարեն։

6. Հյուսիս–Հարավ առանցքը՝ որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիր՝ կառուցված Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, TRIPP նախաձեռնության ինտեգրում այս տրամաբանության մեջ։

7. Ենթակառուցվածքների համակցված զարգացումը.

- ճանապարհներ ու երկաթուղիներ,

- գազատարներ,

- նավթատարներ,

- էլեկտրահաղորդման գծեր,

- թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ- ջրատարներ և այլն։

8. Էկոլոգիա և կյանքի բարձր որակ

• «Կանաչ Հայաստան - 2035» ծրագիր. վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար,

• Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում,

• Ջրային համակարգերի արդիականացում,

• Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում։

Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները

1. Պետական պարտքի արդյունավետ կառավարում. պետական պարտքը՝ որպես զարգացման գործիք, և ոչ՝ բեռ։ Իրական տնտեսական աճի տեմպը պետք է մշտապես ավելի բարձր լինի պարտքի աճի տեմպից։

2. Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)։ Անհրաժեշտ է ժամանակակից ՊՄԳ մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի և միջազգային կապիտալ։

3. Խոշոր արտաքին ներդրումների և ներքին ռեսուրսների ներգրավում։

4. Օրենքի գերակայություն և սեփականության իրավունքների պաշտպանություն. ներդրողները, լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։

5. Մրցակցային և բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը և բարելավում ենթակառուցվածքների որակը։ Այն նաև ապահովում է ներդրումային ներուժի առավելագույն հավաքագրում։

6. Մասնագիտական անձնակազմ և բարձրորակ կառավարում. մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում և այլն:

Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք, որը կվերափոխի Հայաստանն առաջիկա տասնամյակների ընթացքում»։

 

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am