Իշխանությունն՝ ընդդեմ սահմանադրական կարգի. Սուրեն Սուրենյանց

Երբ երկրի գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել քաղաքական գնահատական։ Այն վերածվում է ուղերձի՝ հստակ հասցեատերերով և կանխորոշված ենթատեքստով։

Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Իշխանությունն՝ ընդդեմ սահմանադրական կարգի։

«Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպտրվելու քաղաքական դաշտից»,– օրեր առաջ ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյան։

Ժողովրդավարական ընտրությունների էությունը անորոշության և անկանխատեսելիության մեջ է․ արդյունքը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե իշխանության կողմից հնչեցված ավտորիտար հրահանգներով։ Երբ երկրի գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել քաղաքական գնահատական։ Այն վերածվում է ուղերձի՝ հստակ հասցեատերերով և կանխորոշված ենթատեքստով։

Նման ձևակերպումը, հատկապես իշխանության առաջին դեմքի շուրթերից, օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես ազդանշան պետական ապարատին՝ վարչական ռեսուրսին, իրավապահ համակարգին, ընտրական հանձնաժողովներին։ Այստեղ խոսքը ոչ թե ընտրության արդյունքի սպասման, այլ դրա նախնական ուրվագծման մասին է։

Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում որևէ սոցիոլոգիական տվյալով, հանրային կարծիքի ուսումնասիրությամբ կամ վերլուծական չափումով։ Երբ «ժողովրդի կամքը» հռչակվում է առանց դրա իրական չափման, քաղաքական ինքնավստահությունը վերածվում է իշխանական կամայականության և ավտորիտարիզմի։ Այդ պահից իշխանությունը դադարում է ենթարկվել ընտրողին և սկսում է իրեն վերագրել նրա կամքը։

Այս վտանգավոր տրամաբանությունը հաջորդ օրը առավել բացահայտ ձևով զարգացրել է Ռուբեն Ռուբինյանը։

Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված ընդդիմադիր դաշտը՝ նա հայտարարել է, որ «հավաքական ընդդիմությունը» մտադիր է կրկնել Գյումրիի ընտրական սցենարը։

Սակայն «հավաքական ընդդիմություն» հասկացությունը գործնական և տեսական առումով քաղաքական հորինվածք է։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չեն հայտարարել միասնական ցուցակով կամ դաշինքով մասնակցելու մասին։ Այդ եզրույթը չունի իրավաքաղաքական բովանդակություն և ծառայում է մեկ նպատակին՝ հասարակական վախի մոբիլիզացիային։

Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրությունների օրինակին, ապա պառլամենտարիզմի տեսանկյունից այն ժողովրդավարական կառավարման դասական դրսևորում է։ Երբ ընտրողների ազատ կամարտահայտության արդյունքում անցողիկության շեմը հաղթահարած ուժերի մեծամասնությունը որոշում է ձևավորել իշխանություն, դա ոչ թե դավադրություն է, այլ հասարակության մեծամասնության քաղաքական կամքի ինստիտուցիոնալ արտահայտություն։

Ավելին, նույն մեխանիզմով է Երևանի քաղաքապետ ընտրվել Տիգրան Ավինյանը՝ Գյումրիի ընտրություններից շատ առաջ։ Իշխանությունը լեգիտիմ է ճանաչում քաղաքական այն մեխանիզմները, որոնք ապահովում են իր վերարտադրությունը, սակայն նույն մեխանիզմները ընդդիմության դեպքում որակում է որպես վտանգ պետական համակարգի համար։ Սա վկայում է, որ խնդիրը ոչ թե ժողովրդավարական գործիքների բնույթն է, այլ դրանց վերահսկելիությունը գործող իշխանության կողմից։

Երբ իշխանության ներկայացուցիչը ընդդիմությանը մեղադրում է խորհրդարանական ընտրություններում Գյումրիի սցենարը կրկնելու մտադրության մեջ, նա փաստացի մարտահրավեր է նետում ոչ թե առանձին քաղաքական գործիչների, այլ Հայաստանի սահմանադրական կարգին։ Այդ խոսույթը կասկածի տակ է դնում մրցակցային ընտրությունների իմաստը և ակնարկում մի տրամաբանություն, ըստ որի իշխանությունը կարող է ձևավորվել միայն մեկ ուժի կողմից, իսկ ցանկացած այլ քաղաքական համադրություն ներկայացվում է որպես «ժողովրդի կամքի խեղաթյուրում»։

Դեմագոգիա է այն պնդումը, թե առաջիկա ընտրություններում որոշողը պետք է լինի ժողովուրդը, ոչ թե «օլիգարխներն ու նախկինները», երբ միաժամանակ մերժվում է նույն ժողովրդի քվեարկության արդյունքում հնարավոր կոալիցիոն իշխանության գաղափարը։ Սա ոչ թե ժողովրդավարության պաշտպանություն է, այլ դրա սահմանափակման գռեհիկ փորձ։

Տպավորություն է ստեղծվում, որ գործող իշխանությունը, այլ քաղաքական լեզու չգտնելով, ավտորիտար ռեժիմներին բնորոշ մեթոդներով շահարկում է «ժողովուրդ» և «խաղաղություն» բառերը:

Երբ պատերազմի և պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունը մենաշնորհում է խաղաղության բառապաշարը, երբ քաղկալանավորներով ծանրաբեռնված համակարգը փորձում է ներկայանալ բարոյական բարձր դիրքից, «գառի» դեմքով, այն դադարում է լինել անվտանգության երաշխավոր և վերածվում է դրա հիմնական սպառնալիքի։

Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ իշխանությունը ընդունում է մեկ պարզ, բայց հիմնարար ճշմարտություն․ ընտրության արդյունքը որոշվում է քվեաթերթիկով, ոչ թե «վերևի» քմահաճույքով»։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am