Պատգամավորը լիազորություններից զրկվել է Իսրայելի դեսպանի հետ ճաշի համար
Լիբանանյան Daily Star պարբերականի կայքը հայտնում է, որԵգիպտոսի խորհրդարանը քվեարկել է պատգամավոր Թաուֆիկ Օկաշային լիազորություններից զրկելու օգտին՝ տանը Իսրայելի դեսպան Խաիմ Քորենի հետ ճաշի պատճառով,այդ որոշմանը 490 խորհրդարանականից աջակցել է 465-ը: Օկաշային թույլ չեն տվել նիստին ներկա լինել: Պատգամավոր և հեռուստահաղորդավար Օկաշան Իսրայելի դեսպանին ճաշի է հրավիրել իր հեռուստաշոուի ուղիղ եթերում: Ճաշը եղել է անցած շաբաթ պատգամավորի տանը: Սակայն դա բացասական արձագանք է առաջացրել եգիպտական ԶԼՄ-ներում և խորհրդարանում, իսկ պատգամավորներից մեկը նույնիսկ կոշիկը նետել է Օկաշայի վրա:
