Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը։
Անդրադառնալով հեռավար մասնակցության հնարավորությանը՝ արքեպիսկոպոսը նշել է, որ նման որոշում չկա։ Նա նաև հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունից միաբաններ արդեն մեկնել են ժողովին մասնակցելու համար։
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ Վեհափառ Հայրապետի բացակայության պայմաններում ժողովի կարգավիճակը փոխվում է․ Եպիսկոպոսաց ժողովի փոխարեն անցկացվում է Եպիսկոպոսական հավաք։ Նրա պարզաբանմամբ՝ այդ ձևաչափը ենթադրում է քննարկումներ և խորհրդակցություններ, որոնց արդյունքում ձևավորված եզրակացությունները կարող են ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Անդրադառնալով շրջանառվող հարցադրումներին՝ նա նաև ընդգծել է, որ կաթողիկոսին որևէ հարցաքննության չեն կանչել, այլ նախաձեռնությունը եղել է եկեղեցական կողմինը, և իրենք են ներկայացել համապատասխան գործընթացներին։
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը