Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը, թուլացնում ամբողջ ազգին՝ Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին նշված է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված անօրինական հետապնդումն է, ինչով իշխանությունն ակնհայտորեն ներխուժում է հոգևորականության բացառիկ իրավասության մեջ։ «Ներկայում, երբ հայ ազգը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, չի կարելի թույլ տալ նման բնույթի բախումներ, որոնք անարժան են և կործանարար ազգի միասնության և բարոյական ուժի համար։ Խորհուրդը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը միավորվել և անհապաղ վերջ դնել այս խախտումներին, որոնք հիշեցնում են ստալինյան դարաշրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ ժամերը»,- նշված է տարածված հայտարարության մեջ։ Խորհուրդը նաև կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և խորհրդի քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։ Միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում վեհափառին։
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը