Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոցներ է ստացել: 

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար դիմել է նշված պաշտոնատար անձին, իսկ վերջինս, վստահեցնելով, թե ունի ծանոթ պաշտոնյաներ, ովքեր կարող են կաշառքի դիմաց 20 օրվա ընթացքում անօրինական կերպով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպել, կաշառքի միջնորդության պատրվակով Գյումրի քաղաքի բնակչից 2025 թվականին ստացել է ընդհանուր շուրջ 600.000 ՀՀ դրամ:

Ոստիկանության նախկին աշխատակիցը, սակայն, գումարը ստանալուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և միջոցներ չի ձեռնարկել տրված խոստումը կատարելու ուղղությամբ: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

 

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Հարսանիքի ժամանակ 8 մարդ է վիրավորվել, որոնցից 1-ը` երեխա Գազայում առնվազն 11 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից. զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 72 000 «Արա՛, այ ասֆալտի թալանչիներ․ ջարդած ավտոների համար ո՞վ է պատասխան տալու»․ Արմենակ Դանիելյան (video) Ընդդիմադիրնե՛ր, դե հիմա հասկացե՛ք՝ ով է ձեր դիմաց կանգնած․ Հայկ Նահապետյան (video) Արշակ Սրբազանի դեմ գործ կարողը պատասխան է տալու․․․ ի՞նչ է սպասվում․ Գառնիկ Դանիելյան (video) 6 միլիարդ 531 միլիոն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար․․․ ի՞նչ է կատարվում. Աղեկյան (video) Սփյուռքի հայտնի 7 գործիչներ Նիկոլին մղեցին այդ քայլին․ քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Դե հիմա լսեք Ռուբեն Վարդանյանին ու գետինը մտեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Արշակ Սրբազանի դեմ բլեֆը պայթեց․ հիմա ի՞նչ է անելու Նիկոլը․ Անժելա Թովմասյան (video) ՔՊ–ն Հովիտի դպրոցն էլ է փակում. բնակիչներն ահազանգում են՝ գյուղը կդատարկվի, կմնան միայն ծերերը (video) Ինչ է իրականում տեղի ունենում․ «Հրապարակ» Շոյգուի շատ կոշտ հայտարարությունը․ ի՞նչ է սպասվում առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) «Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ Վարորդն ասաց՝ էդ «համբալին փոխանցե՛ք․․․»․ Արմենակ Դանիելյան (video) Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը Հունիսի 7-ին ինչ նոր ծուղակ ու աղետ են պատրաստել Ալիևն ու Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am