Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։

ՔԻՀԿ-ի նախորդ հրատապ զեկույցում մանրամասն ներկայացրել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպության ինքնավարությանը և պետության՝ դրան չմիջամտելու պարտավորություններին։ Անհնար է, որ ավելի քան երկու տասնամյակի իրավաբանական կրթության և աշխատանքային փորձ ունեցող գլխավոր դատախազը տեղյակ չլինի վերը նշված չափանիշներից։

Դատախազության ղեկավարի և իշխող քաղաքական ուժի հարաբերությունները, ինչպես նաև իրադարձությունների հաջորդականությունը հստակ վկայում են, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Ն. Փաշինյանի ցուցումով, վերջինիս վկայակոչած «շատ կոշտ հակազդեցության» համատեքստում։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է, որ Կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին քրեական մեղադրանք առաջադրելը, նրանց տեղաշարժման իրավունքը սահմանափակելը անթաքույց հետապնդում է ՀԱՍԵ եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը արգելելու նպատակով։ Այս արգելքը հետևանք է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) իրավունքի կոպիտ խախտման, մասնավորապես՝ կրոնական կազմակերպության ինքնավարությանը պետության կողմից չմիջամտելու պարտականության չկատարման, որի արդյունքում խախտվում է ինչպես ՀԱՍԵ կրոնի, այնպես էլ՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները։ ՄԻԵԿ իմաստով նման գործողություններն ուղղակի արգելվում են 18-րդ հոդվածով։
Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝
https://drive.google.com/…/18XGJH3U83lMIwJwxZc5…/view…

Սույն հայտարարությանն անգլերեն տարբերակը կներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
ՔՊ–ն Հովիտի դպրոցն էլ է փակում. բնակիչներն ահազանգում են՝ գյուղը կդատարկվի, կմնան միայն ծերերը (video) Ինչ է իրականում տեղի ունենում․ «Հրապարակ» Շոյգուի շատ կոշտ հայտարարությունը․ ի՞նչ է սպասվում առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) «Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ Վարորդն ասաց՝ էդ «համբալին փոխանցե՛ք․․․»․ Արմենակ Դանիելյան (video) Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը Հունիսի 7-ին ինչ նոր ծուղակ ու աղետ են պատրաստել Ալիևն ու Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակումը՝ որպես ճնշում. ՔԻՀԿ հայտարարությունը 2 անչափահասներ կոտրել են դռան կողպեքները, մտել «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» գործարանի տարածք և գողություն արել Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի նկուղը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով․ գարշահոտը զգացվում է անգամ բնակարաններից Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք Մեր եկեղեցին քանդելով՝ ուզում են մեզ առանց հայրենիքի մարդ դարձնեն․ սփյուռքահայ (video) Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները․ Գարեգին Բ Ովքե՞ր են այն ՔՊ-ական պատգամավորներն, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում Հիմա ես կմեջբերեմ մի շատ կարևոր դրվագ Նիկոլից․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am