Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Իլհամ Ալիևի հարցազրույցը France 24-ին՝ իր բովանդակությամբ, ձևակերպում է Բաքվի իրական քաղաքական գիծը՝ ոչ միայն Արցախի նախկին ղեկավարության, այլ ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։

Ալիևը փաստացի բացառել է Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների ազատ արձակման որևէ սցենար՝ հարցը քաղաքականից տեղափոխելով «դատական» դաշտ։

Նա հաստատել է, որ Բաքվի այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը, սակայն Բաքվի արձագանքը սահմանափակվել է «Ադրբեջանի դիրքորոշման» ներկայացմամբ։ Այս ձևակերպումը բացահայտում է իրավիճակի էությունը․ խոսքը քննարկման կամ միջնորդության մասին չէ, այլ վերջնական դիրքորոշման, որը վերանայման ենթակա չէ։

Հարցազրույցի ամենավտանգավոր հատվածը Ալիևի կիրառած պատմական համեմատությունն է։ France 24-ի լրագրողի առաջարկին՝ ներում շնորհել և «թերթել այդ էջը», Ադրբեջանի նախագահը պատասխանել է Նյուրնբերգյան դատավարության օրինակով՝ հայտարարելով, թե Արցախի նախկին ղեկավարների «հանցագործությունները նույնն են կամ նույնիսկ ավելի ծանր, քան նացիստների կատարածները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»։

Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված միջազգային լսարանին։ Նյուրնբերգը եղել է միջազգային համաձայնությամբ ստեղծված տրիբունալ՝ անկախ դատական կազմով, պաշտպանական իրավունքների լիարժեք ապահովմամբ և համաշխարհային կոնսենսուսի հիմքով։ Բաքվում ընթացող դատավարությունները դրա հակապատկերն են․ դրանք անցկացվում են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների և միջազգային դիտորդների, լուսաբանվում են բացառապես պետական քարոզչամիջոցներով և չեն համապատասխանում արդար դատաքննության որևէ հիմնարար չափանիշի։

Սեփական դատարանը Նյուրնբերգին հավասարեցնելով՝ Ալիևը փորձում է քաղաքական հաշվեհարդարը ներկայացնել որպես միջազգային արդարադատություն։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նացիստ առաջնորդների հետ նույնացնելով՝ նա հստակ ազդակ է փոխանցում․ այս հարցում քաղաքական լուծում գոյություն չունի և չի կարող լինել։

Այս հայտարարությամբ միաժամանակ փլուզվում է ևս մեկ պատրանք՝ թե հայ ռազմագերիների ազատ արձակումը հնարավոր է ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների միջոցով։ ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կառուցվածքը նման պարտադրանք չի ենթադրում։ Բաքուն Վաշինգտոնի հետ խոսում է գործարքի լեզվով։ Իսկ դա նշանակում է, որ գերիների հարցը վերածվում է սակարկության գործիքի․ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է կամ ցանկանում է ինչ-որ բան առաջարկել Ալիևին հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց։

Ալիևի հնչեցրած թեզերի խորքային իմաստը սակայն ավելի լայն է։ Երբ նա Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ», նա Հայաստանին հասկացնում է, որ խոսքը խաղաղության մասին չէ։ Սա խաղաղության առաջարկ չէ, այլ համապարփակ կապիտուլյացիայի պահանջ։

Այդ պահանջի բովանդակությունը պարզ է․ պատմական մեղավորության ընդունում, Հայաստանի քաղաքական սուբյեկտության լիակատար մերժում:

Այն, որ այս ուղերձը հնչեցվում է ոչ թե Բաքվի ներքին քարոզչական հարթակներից, այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի եթերում, այն դարձնում է առանձնապես վտանգավոր։ Եթե այս համեմատությունները և պնդումները չմերժվեն քաղաքական և դիվանագիտական մակարդակով, վաղը դրանք կարող են վերածվել «նորմալացված» մոտեցման՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների համար։

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ մի երկրի հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա»։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am