Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Իլհամ Ալիևի հարցազրույցը France 24-ին՝ իր բովանդակությամբ, ձևակերպում է Բաքվի իրական քաղաքական գիծը՝ ոչ միայն Արցախի նախկին ղեկավարության, այլ ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։

Ալիևը փաստացի բացառել է Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների ազատ արձակման որևէ սցենար՝ հարցը քաղաքականից տեղափոխելով «դատական» դաշտ։

Նա հաստատել է, որ Բաքվի այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը, սակայն Բաքվի արձագանքը սահմանափակվել է «Ադրբեջանի դիրքորոշման» ներկայացմամբ։ Այս ձևակերպումը բացահայտում է իրավիճակի էությունը․ խոսքը քննարկման կամ միջնորդության մասին չէ, այլ վերջնական դիրքորոշման, որը վերանայման ենթակա չէ։

Հարցազրույցի ամենավտանգավոր հատվածը Ալիևի կիրառած պատմական համեմատությունն է։ France 24-ի լրագրողի առաջարկին՝ ներում շնորհել և «թերթել այդ էջը», Ադրբեջանի նախագահը պատասխանել է Նյուրնբերգյան դատավարության օրինակով՝ հայտարարելով, թե Արցախի նախկին ղեկավարների «հանցագործությունները նույնն են կամ նույնիսկ ավելի ծանր, քան նացիստների կատարածները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»։

Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված միջազգային լսարանին։ Նյուրնբերգը եղել է միջազգային համաձայնությամբ ստեղծված տրիբունալ՝ անկախ դատական կազմով, պաշտպանական իրավունքների լիարժեք ապահովմամբ և համաշխարհային կոնսենսուսի հիմքով։ Բաքվում ընթացող դատավարությունները դրա հակապատկերն են․ դրանք անցկացվում են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների և միջազգային դիտորդների, լուսաբանվում են բացառապես պետական քարոզչամիջոցներով և չեն համապատասխանում արդար դատաքննության որևէ հիմնարար չափանիշի։

Սեփական դատարանը Նյուրնբերգին հավասարեցնելով՝ Ալիևը փորձում է քաղաքական հաշվեհարդարը ներկայացնել որպես միջազգային արդարադատություն։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նացիստ առաջնորդների հետ նույնացնելով՝ նա հստակ ազդակ է փոխանցում․ այս հարցում քաղաքական լուծում գոյություն չունի և չի կարող լինել։

Այս հայտարարությամբ միաժամանակ փլուզվում է ևս մեկ պատրանք՝ թե հայ ռազմագերիների ազատ արձակումը հնարավոր է ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների միջոցով։ ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կառուցվածքը նման պարտադրանք չի ենթադրում։ Բաքուն Վաշինգտոնի հետ խոսում է գործարքի լեզվով։ Իսկ դա նշանակում է, որ գերիների հարցը վերածվում է սակարկության գործիքի․ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է կամ ցանկանում է ինչ-որ բան առաջարկել Ալիևին հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց։

Ալիևի հնչեցրած թեզերի խորքային իմաստը սակայն ավելի լայն է։ Երբ նա Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ», նա Հայաստանին հասկացնում է, որ խոսքը խաղաղության մասին չէ։ Սա խաղաղության առաջարկ չէ, այլ համապարփակ կապիտուլյացիայի պահանջ։

Այդ պահանջի բովանդակությունը պարզ է․ պատմական մեղավորության ընդունում, Հայաստանի քաղաքական սուբյեկտության լիակատար մերժում:

Այն, որ այս ուղերձը հնչեցվում է ոչ թե Բաքվի ներքին քարոզչական հարթակներից, այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի եթերում, այն դարձնում է առանձնապես վտանգավոր։ Եթե այս համեմատությունները և պնդումները չմերժվեն քաղաքական և դիվանագիտական մակարդակով, վաղը դրանք կարող են վերածվել «նորմալացված» մոտեցման՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների համար։

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ մի երկրի հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա»։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am