Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է TRIPP-ի վերաբերյալ որոշ հարցերի։ Կարճ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

— Պարոն նախագահ, հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, փաստացի՝ անարձագանք թողեց հարցազրուցավարի պնդումը, թե այս 9 մլրդ դոլարը Հայաստան է մտնելու TRIPP hիմնադրամի միջոցով։ Ի՞նչ կապ կարող է ունենալ այս ներդրման հետ TRIPP-ը։

— TRIPP-ն ընդհանրապես որևէ կապ չունի այս հասյտարարության հետ։ Փորձում են հնչեցված 9 մլրդը ինչ-որ տեղ տեղավորել և մաքսիմալ հնարավորությամբ շահարկել։

— Իր վերջին հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ասաց, որ քանի կա TRIPP-ը, կլինի Հայաստանի ինքնիշխանությունը․ այսպիսի ձևակերպպում կար, որ 99 տարով կա TRIPP-ը , առնվազն 99 տարի կա Հայաստանի ինքնիշխանությունը։

— Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ, ավելի ճիշտ կլինի՝ պարզաբանումների համար դիմեք հոգեբանների կամ հոգեբույժների։ Իրականության հետ ընդհանրապես կապ չունի։

Այն տեսքով, որ այսօր կա TRIPP-ը, Հայաստանին գրեթե ոչինչ չի տալիս, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան սկսել է կառուցել երկաթուղի՝ Ղարս-Նախիջևան, սա նշանամում է մի բան․ կրկնեմ այն բանաձևը, որ ասել եմ՝ մի փոքր մոդիֆիկացնելով․ TRIPP-ն այս վիճակով ամերիկյան ծրագիր է Հայատանի տարածքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Սա այն ճիշտ բնութագիրն է, որ կարող եմ տալ TRIPP-ին։

Եթե TRIPP-ի մասշտաբը չմեծանա, չներառի ճանապարհը դեպի Երասխ, եթե դրա մեջ չի մտնելու նաև Իրանի հետ երկաթուղային կապը, կրկնում եմ, TRIPP-ն ամերիկյան ծրագիր է Հայաստանի տարածքում Ադրբեջանի Թուրքիայի համար։

9 մլրդն ընդհանրապես կապ չունի TRIP-ի հետ։ Խոսքը գնում է Հայաստանի տարածքով այս միջանցք ձևավորելու մասին․ ուրիշ թեմա այստեղ ուղղակի չկա։

Առավելագույն ներդրումը, որ կարելի է այստեղ անել, 100 մլն դոլար է։ Մոտավորապես 80-90 մլն դոլար՝ երկաթուղին և ճանապարհը, մոտ 1,5 մլն՝ եթե օպտիկական մալուխ անցնկացնեն, և մոտավորապես 6-7 մլն դոլար՝ եթե հոսանքի կապ ստեղծեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Հայաստանն այստեղ այդ չնչին տրանզիտից նույնիսկ չի օգտվելու, որովհետև կիսակողմ է։ Սա մի հեքիաթ է, որ փորձում են ծախել մեր ժողովրդին։

Իմ համոզմամբ, սա Միացյալ Նահանգների նվերն է Ադրբեջանին։ Բայց այդ նվերը տալիս են ՀՀ-ն ու հայ ժողովուրդը։ Երբ միջանցք է ձևավորվում քո այն տարածքում, որն ունի տրանզիտաին պոտենցյալ։ Դու կորցնում ես քո և՛ աշխարհաքաղաքական լծակը, և՛ տնտեսական լծակը, որովհետև դու կիսակողմ ես հանդիսանում այդ պրոյեկտի մեջ։

Վերջերս շատ խոսվում նրա մասին, որ Արբեջանի տարածքով բեռներ են բերում․ և ամենից հետաքրքիրը՝ ոչ մեկ չի խոսում նրա մասին, որ Հայաստանն ունի այլ հնարավորություն Ռուսաստանի հետ երկաթուղային կապի համար։ Այն ճանապարհն է, որը Սովետական Միության ժամանակ հիմնականում օգտագործել են՝ Երևան–Թբիլիսի–Սոչի–Տուապսե–Կրասնոդար–Մոսկվա։ Այս երկաթուղին գոյություն ունի, կա, չի աշխատում վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով։ Եվ այդ երթուղին մոտ 600-700 կմ ավելի կարճ է, քան Ադրբեջանով։ Ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությունը զարգացնելու համար, ուղղակի բացելու համար։

Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու, որովհետև ավելի թանկ կլինի։ Այստեղ հայկական ներդրում էլ պետք չէ։ Ուղղակի բացվում է մի ուղղությունը, որն Ադրբեջանից որևէ կախվածություն չի ստեղծում։ Եվ որի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի վրա որևէ լծալ չի ունենալու։

Չզբաղվել սրանով՝ ուղղակի հանցանք է։

— Իսկ ի՞նչ վիճակում է այդ երկաթգիծը։

— Վերականգնել հնարավոր է ավելի փոքր գումարով։

Հիշեցնեմ, որ փորձել եմ այդ հարցով զբացղվել 2003 թվականին։ Շևարդնաձեի ժամանակ։ Նա դրական արձագանքեց իմ առաջարկին, ասաց՝ եթե կարողանաք աբխազներին համոզել, կարելի է առաջ գնալ։ Այն ժամանակ կապ ստեղծեցի Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբայի հետ։ Նրան լավ ճանաչում էի դեռ 1989 թվականից, երբ ժողովրդական պատգամավոր էր Սովետական Միությունում։ Իր դրական արձագանքը կար, շատ նախնական փուլում մտքեր փոխանակեցինք։ Բայց իմ մոտ կար համոզմունք, որ հետևողական լինելով՝ կարելի է այս հարցը կարգավորել։ Որովհետև տնտեսապես բոլորին ձեռնտու էր, անվտանգային հարցեր պետք է լուծվեին, որոշ երաշխիքներ, որ սա չի օգտագործվելու քաղաքական անկյան տակ։

Վրաստանում իշխանությունը փոխվեց, եկավ Սաակաշվին, որը շաատ աագրեսիվ էր տրամադրված։ Սաակաշվիլու հետ հնարավոր չէր այդ թեման քննարկել։ Նաև իր ագրեսիվությունը դրսևորեց Հարավային Օսեթիայի վրա հարձակմամբ, 2008թ․ երկրորդ կեսին։

Սա շատ իրատեսական ուղղություն է և բոլորին ձեռնտու՝ և՛, Ռուսաստանին, և՛, ի միջի այլոց, նաև Թուրքիային։ Որովհետև Թուրքիան ստանալու է շատ ավելի կարճ երկկաթուղային կապ Ռուսաստանի հետ։ Հայաստանի հաամար ուղղակի երազանքի պես մի բան է։

Փոխաանակ էներգիան դնել այս ուղղությամբ, փորձել միջնորդի դեր խաղալ, Աբխազիայում ավելի քան 90 հազար հայ է ապրում, թվով գրեթե աբխազիների չափ է հայ համայնքը։

Սա այն թեման է, որ աշխարհաքաղքական առումով մեզ կտա լրացուցիչ ազատության մեծ աստիճան՝ նաև բանակցելու համար Ադրբեջանի հետ, նաև խաղաղության պայմաանագրի համար, ովրովհետև քո կոմունիկացիաները և կապը Ռուսաստանի հետ կախված չեն լինելու Ադրբեջանից։

Ուղղակի կհրավիրեի մեր քաղաքացիներին ուշադրությունը․ բացեք քարտեզը, նայեք և հաշվեք՝ քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա Սոչիով և Կրասնոդարով և քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա՝ Բաքու-Դերբենդ և այլն ուղղությամբ, մոտ 650-700 կիլոմետրով ավելի մոտ է այս ուղղությամբ։

Ավելին, այս ուղղությամբ կարող է նաև մարդատար գնացք կիրառվել։ Ավագ սերոունդը երևի հիշում է, որ Մոսկվա էին գնում գնացքով, Սև ծովի ափով։ Սա լրիվ իրատեսական ծրագիր է, ուղղակի պետք է դրանով զբաղվել, ոչ թե զբաղվել դեմագոգիայով։ Կամ փակուղի ստեղծել և օդից բերած ինչ-որ ծրագրերի շուրջ քարոզչական շոուներ սարքել։

Եթե դու շարժվում ես ՀՀ շահերով, ուրեմն պետք է բոլոր հնարավորությունները փնտրես, որ մեկ կողմից այդպիսի կախվածություն չունենաս։ Այսօր իրենք իրենց համոզել են, որ կախվածություն ունեն Ադրբեջանից։ Իրականում չկա այդ կախվածությունը։ Մեր ժողովրդին փորձում են համոզել, որ Հայաստանի զարգացումը միայն սրա մեջ է, և սա դարձնում են քարոզչական նյութ։

Իրականում ես նկարագրեցի այլընտրանքային ինչ հնարավորություններ կան։ Դա չի նշանակում, թե Ադրբեջանի հետ պետք է չէ հարաբերություններ կառուցել։ Այո, պետք է կառուցել։ Բայց երբ դու ունես նաև այլ տարբերակներ, դու կախյալի վիճակով չես բանակցում Ադրբեջանի հետ, լրիվ այլ պատկեր ես ստանում։ Եվ հետագա երկաթուղիների աշխատել-չաշխատելը կախված չի լինելու մեկ մարդու քմահաճույքից։ Ավելի էժան տարիֆ կառաջարկեն՝ Ադրբեջանով թող տանեն։ Բայց չի կարող ավելի էժան տարիֆ լինի ավելի երկար ճանապարհի համար։

 

դիտվել է 821 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am