Դժվար է, բայց մենք փորձելու ենք անել․ Ռուբիոն՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մասին
Միացյալ Նահանգներն աշխատում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ․ առաջիկա հանդիպումները ցույց կտան առաջընթացի հնարավորությունները։
Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։
«Նախագահը (խմբ․՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ասել է, որ նախընտրում է համաձայնության հասնել Իրանի հետ։ Դա շատ դժվար է անել, բայց նա փորձելու է, և դա է, ինչ մենք փորձում ենք անել հիմա։ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդը Քուշները շուտով մի քանի հանդիպումներ են նախատեսել, և մենք կտեսնենք, թե արդյոք կարող ենք որևէ առաջընթաց գրանցել», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Փետրվարի 6-ին Օմանում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ Սպիտակ տունը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հարցը։
