Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած միջոցները պետք է վերադարձվեն. Փաստաբան
Փաստաբան Ռոման Երիցյանը գրել է.
«Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 միլիարդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։
Մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ։
Սա հափշտակությու՞ն չէ»։
