Տիբեթի լեզվի պաշտպան Տաշի Վանգչուկը շարունակում է գտնվել անազատության մեջ և հրաժարվում է ընդունել Չինաստանի իշխանությունների կողմից իրեն ներկայացված մեղադրանքները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Անջատողական շարժում սկսելու մեջ մեղադրվող ակտիվիստը ձերբակալվել էր համացանցում տարածած տեսագրության համար, որտեղ վերջինս քննադատել էր Չինաստանի կառավարությանը Տիբեթի մշակույթի ոչնչացման համար: Հնդկաստանի հյուսիսային Դարամսալայի բնակիչները ընդվզում են տիբեթցի 32-ամյա ակտիվիստի ձերբակալության դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները նաև առցանց ստորագրահավաք են անցկացնում՝ ի նշան աջակցության: Վանգչուկի փաստաբանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները դեռ չեն հրապարակել Տաշի Վանգչուկի դատավճիռը: Human Rights Watch-ի փոխանցմամբ՝ դատավճռի հետաձգումը վկայում է, որ ակտիվիստի հանդեպ հնարավոր է անարդար որոշում կայացվի, օրինակ՝ մինչև 15 տարի ազատազրկում, որը մեծ խայտառակություն կլինի Չինաստանի տեղական և կենտրոնական իշխանությունների համար:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը