Երեկ, հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 19 շենքի բակում հրկիզել են կայանված վիճակում գտնվող Chevrolet մակնիշի KZ 968 DRA 06 Ղազախստանի Հանրապետության հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրկիզման հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է հունվարի 4-ի ժամը 18:00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում: Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Վարդանանց 19 շենքի 20 բնակարանի բնակիչ 52-ամյա Լեոնիդ Ավետիքյանին, ով վերջերս է եկել Ղազախստանի Հանրապետությունից՝ հարազատ ծննդավայրում Ամանորն անցկացնելու նպատակով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ, որոնք օպերատիվ-հետախուզական ճանապարներով ճշտվում են:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը