Նոր տեսանյութ ռուսական կործանիչների հետ միջադեպերից (տեսանյութ)
Պենտագոնի նոր տեսանյութում Բալթիկայում երկու ռուսական կործանիչներին ուղեկցելու կադրերն են,որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 13-ին: Ria.ru-ն գրում է՝ տեսանյութը մոնտաժված է մի քանի կտորներով: Առաջինում երևում է, թե ինչպես են ամերիկացի օդաչուներին 2014-ին Լիտվայում գտնվող Զոկնյայ բազայում տագնապի ազդանշանով ոտքի հանում: Մյուս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են երկու ամերիկյան F-15 կործանիչներ վեր բարձրանում՝ որսալու երկու ռուսական Су-30-ների, որոնք, ենթադրաբար, պատկանում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերին: Սա տեղի է ունենում նոյեմբերի 23-ին Բալթիկայի միջազգային օդային տարածքում:
