Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն թելեգրամյան իր ալիքում գրում է․ Իզմիրլյան բժշկական կենտրոնում Արմեն Չարչյանի աշխատասենյակի խուզարկությունը իհարկե ոչ մի կերպ զարմանալի համարել չի կարելի: Ինչպես նշել եմ, Նիկոլ Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար, կանգ չառնելով նաեւ իրավապահ լծակներն օգտագործելու առաջ:

Նկատենք, որ նա հատկապես նոր քայլերի գնաց ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո՝ Օսիպյանին ու Մելքոնյանին մարտիմեկյան թեմայով մեղադրանքի առաջադրումն ու Իզմիրլյանի խուզարկությունը:

Սա այն աջակցության բերած որոշակի ինքնավստահության նոր ալիքն է, որ հնչեցրել է ԱՄՆ փոխնախագահը Երեւանում: Սա քաղաքականությունն է, իր այսպես ասած պերճանքով ու թշվառությամբ:

Եվ այստեղ վերստին ասեմ, որ գլխավոր հարցը եւ գնդակը արդեն տեւական ժամանակ հայաստանյան ընդդիմադիր ուժերի դաշտում է, ու շատ էական է, թե այն ինչպես են խաղարկելու եւ ինչ արդյունավետությամբ են Նիկոլ Փաշինյանի դաշտ տեղափոխելու գնդակը՝ անցկացնելով դարպասային գծից ներս, ընդ որում այնպես, որ «մրցավարը» չունենա գոլը չեղարկելու եւ ոչ մի շանս:

Նիկոլ Փաշինյանը անում է այն առավելագույնը, որ ինքը պետք է աներ, որ իր տեղում թերեւս կաներ յուրաքանչյուրը, ում համար իշխանության հարցը շատ վաղուց դարձել է կյանքի ու մահվան շատ սուր հարց, աննախադեպ սուր հարց, քան որեւէ մեկի համար երբեւէ: Նրա հետ թերեւս կարող է համեմատելի լինել միայն Զելենսկու վիճակը:

Հետեւաբար, հարցը այն է, թե որքան առավելագույնով է աշխատելու ընդդիմադիր դաշտը:

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am