Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք»

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այլ մանրամասներ չեն հայտնել։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։

Դեռեւս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկություններ ստանալ Աջափնյակ կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն մեր գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չէինք ստացել։ Հաշվի առնելով, որ քաղաքապետարանի լրատվական վարչության պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկված հարցմանը, օրենքի խախտմամբ, ընթացք չէր տրվել, այս անգամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով դիմեցինք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանն այն եզակի կառույցն է, որին միասնական հարթակով ուղղված գրավոր նամակների ընթացքին հնարավոր չէ հետեւել e-request.am կայքով։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում պետք է փնտրել նամակի ընթացքի մասին տեղեկություն։

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am