ՇՏԱՊ․ Ի՞նչ է տեղի ունենում Իզմիրլյան բկ-ի ներսում, ի՞նչ են փնտրում իրավապահները հիվանդանոցում (video)

«Մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք, որ խուզարկություններ են անում արդեն մոտ 3 ժամ։ Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, որը ընդհատվեց, քանի որ քննչական մարմինները եկան, և այդ պահից սկսած՝ խուզարկությունները շարունակվում են երեք սենյակներում՝ տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում բուժական գծով և ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ քննչական մարմինները ներխուժել են «Իզմիրլյան» ԲԿ ժամը 9-ից։

Լրագրողների հարցին,թ ե ինչ են փնտրում, հոգևոր տեսուչը պատասխանեց․ «Իմ կարծիքով, սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Մենք սրան սպասում էինք և ասեմ՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում իրենց այստեղ»։

Հարցին, թե՝ որևէ կապ ունի՞ պարոն Չարչյանի՝ Վեհափառին աջակցող խոսքի հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը աջակցություն էր հայտնել Վեհափառին, իսկ ժամեր անց, իրավապահները ներխուժեցին ԲԿ։

«Կարող է և կապ ունի, չեմ կարող ասել»,- պատասխանեց տեր Թորգոմը։

Ինչ վերաբերում է հարկեր թաքցնելու մեղադրանքին, պատասխանեց․ «Լկտի սուտ։ Մենք կապ չունենք նման բանի հետ։ Իրենք արդեն ձևակերպումը պատրաստ եկել էին, ուղղակի պետք էր, որ գային գործողությունները, սկսեին՝ նոր հրապարակեին այդ ձևակերպումը։ Իրենք ամեն քայլի ընդունակ են և սրբազանի ասածի համաձայն՝ եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև մեր գործը արդար է»:

Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանին, ով արդեն մի անգամ կալանավորվել է այս իշխանությունների բռնաճնշումների արդյունքում, հոգևոր տեսուչն ասաց․ «Կարծում եմ՝ պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, էստեղ կապ ունի հաստատությունը որը, եկեղեցապատկան կառույց է: Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ՝ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չէ: Էականն այն է, որ սա եկեղեցապատկական կառույց է և իրենց հերթական, հակաեկեղեցական արշավներից հերթական դրսևորումներից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video) Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am