Կոնջոյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։

 

 

 



Գործի ընթացքը և մեղադրանքը

 

 


Ըստ պաշտոնական տեղեկության, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 25.12.2009 թ․-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 28.12.2009 թ.-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով)։Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են «նախնական պայմանավորվածությամբ» և «խաբեությամբ հափշտակել են» տուժողի գումարները։

Մասնավորապես, դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է՝ «բնակարանի վաճառելու պատրվակով» և «չարաշահելով Ա. Մկրտչյանի վստահությունը»։

Մեղքի ընդունում՝ դատարանում


Գործը քննվել է արագացված կարգով։ «Դատալեքս»-ում հրապարակված դատական ակտում բառացի նշված է, որ ամբաստանյալ Ավետ Կոնջորյանը հայտարարել է.

«Միջնորդությունը ներկայացրել եմ կամավոր, խորհրդակցել եմ պաշտպանիս հետ, գիտակցում եմ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն ինձ պարզ է, համաձայն եմ մեղադրանքի հետ և ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին»։
(աղբյուր՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ)

Այսինքն՝ մեղադրանքը ոչ միայն առաջադրվել է, այլև ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։Դատավճիռը

17.06.2010 թ․-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակել 4 տարվա ազատազրկում։

Հաշվի առնելով նախնական կալանքը՝ վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։
(աղբյուր՝ «Դատալեքս»)«Ժողովուրդ»-ի փորձը՝ ստանալ պարզաբանում


«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել դատական գործը, մեղքի ընդունման հանգամանքը և ներկայիս դիրքորոշումը։ Սակայն նա հրաժարվել է խոսել և որևէ պարզաբանում չի ներկայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Հայկ Կոնջորյանի գույքային ձեռքբերումներն՝ մասնավորապես առանձնատան գնի և եղբոր հետ կապի մասով։

Փաստերը՝ հղումներով


• Նյութը, ըստ «Հետք» հետաքննող կայքի՝ նշում է, որ Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս, 7/19 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Հայկ Կոնջորյանին և նրա կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին․ նրանք այն ձեռք են բերել 2024 թվականի հուլիսին՝ 54 մլն դրամով, որը զգալիորեն ցածր է շուկայական արժեքից։

• Ըստ նույն աղբյուրի՝ բնակելի տան իրական շուկայական արժեքը հաշվարկված է մոտ 75 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ գինը, որով այն գնել է պատգամավորը, մոտ 21.6 մլն դրամով ցածր է սույն շուկայական գներից։ Այս դրվագը Կոնջորյանը մի քանի անգամ, իհարկե, հերքել է:

• Աղբյուրները նշում են նաև, որ առանձնատունը վաճառող ընկերությունը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ, ունի կապեր Կոնջորյանի ընտանիքի հետ․ այդ ընկերության տնօրենն է Ավետ Կոնջորյանը, ում մասին հիշատակվում է նաև «Դատալեքս»-ում կատարված՝ խարդախության քրեական գործի մեջ։• Այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Հայկ Կոնջորյանի գնված առանձնատան հարցը. հուսանք՝ երբոր խոշոր չափերի խարդախության դրվագը չի շրջանցվի այս դեպքում՝ հատկապես, որ ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից գնված առանձնատան կառուցապատողի հետ Կոնջորյանի եղբայրը առնչություն ունեցել է, ինչի մասին հայտնել է ինքը՝ Կոնջորյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված գրավոր պարզաբանման մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 928 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am