Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հունվարին Ռուսաստանի նավթային արտահանման ծավալները նվազել են ինչպես դրամական, այնպես էլ ֆիզիկական արտահայտությամբ։ Գործակալության տվյալներով՝ ամսական կտրվածքով նավթային արտահանման եկամուտները նվազել են շուրջ 210 միլիոն դոլարով՝ հասնելով 6,64 միլիարդ դոլարի, իսկ մատակարարումները կրճատվել են օրական մոտ 350 հազար բարելով։
Միջին հաշվով ռուսական նավթի արտահանումը հունվարին կազմել է օրական մոտ 7,5 միլիոն բարել։ Նավթի և նավթամթերքների արտահանման ընդհանուր եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,11 միլիարդ դոլար, ինչը տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 4,6 միլիարդ դոլարով։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ արտահանման նվազման վրա շարունակում է ազդեցություն ունենալ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցային ճնշումը։ Մասնավորապես, որոշ խոշոր գնորդներ սկսել են դիվերսիֆիկացնել մատակարարումների աղբյուրները՝ ավելացնելով ներմուծումները Աֆրիկայից, Ամերիկայից և Մերձավոր Արևելքից։
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը