ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ կարգալույծ նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի։ ՀԱՍԵ-ն պահանջում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից՝ պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Արամայիս Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Միևնույն ժամանակ՝ Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Թախմազյանը կարգալույծ է հռչակվել դեկտեմբերի 2-ին՝ Հայրապետական տնօրինությամբ։ Թախմազյանը, նախկինում՝ Տեր Թադեն, կարգալույծ է հռչակվել՝ Եկեղեցին վարկաբեկելու, զրպարտչական հայտարարությունների համար, հակաեկեղեցական գործողություններ իրականացնելու, մասնավորապես, կարգալույծ հռչակված անձի մեղքին մասնակցելու համար, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու համար՝ հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդություն դրսևորելու համար։ Կարգալույծ հռչակվելուց հետո, սակայն, Թախմազյանը՝ ինչպես և կարգալույծ Ստեփան Ասատրյանը, հրաժարվել են լքել եկեղեցին՝ մատուցելով կեղծ պատարագներ, ավելին, Թախմազյանի մուտքը եկեղեցի «ապահովելու» համար Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի գործողությունները ևս աչքի են ընկել, երբ վերջինս թույլ չի տվել իրապես օծյալ քահանային ժամերգություն կատարել։ Թախմազյանն ինքը նաև հայց է ներկայացրել Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը, սակայն այդ հայցը վերադարձվել է։

Նշենք, որ ավելի վաղ ՀԱՍԵ-ն երկու հայց է ներկայացրել նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ, որը համառորեն չի լքում Հովհաննավանքը՝ շարունակելով մատուցել հակականոնական պատարագներ, անգամ հրաժարվում է լքել այն բնակարանը, որն իրեն Վեհափառն է տվել։ Հայցերով ՀԱՍԵ-ն պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Ասատրյանին՝ վերադարձնել բնակարանը՝ վտարելով Ասատրյանին և նրա հետ բնակվող անձանց, ինչպես նաև՝ հետ վերադարձնել Հովհաննավանքի բանալիները՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Բնակարանի վերադարձի պահանջով հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանն արդեն վարույթ է ընդունել։ Հովհաննավանքի վերաբերյալ հայցադիմումը դատարանը վերադարձվել էր, սակայն օրենքով նախատեսված ժամկետով հայցը կրկին ներկայացվել է և կրկին մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։

Ստեփան Ասատրյանը, հիշեցնենք, կարգալույծ է հռչակվել 2025թ․ հոկտեմբերի 21-ին։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը, այլ սփյուռքահայ գործիչներ կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց․ Փեզեշքիան Սամվել Կարապետյանն այսօր մեզ հետ չէ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է նրանից և զրկել է նրան խոսքի ազատությունից․ Ռոբերտ Ամստերդամ Սարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվոր Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան ՄԷԳ․ Ռուսաստանի նավթային արտահանման եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են ավելի քան 4,6 միլիարդ դոլարով ԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Ուկրաինայի պատգամավոր Դուբինսկին կասկածի տակ է դրել ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության կայունությունը «Взгляд»․ փորձագետը ենթադրել է, որ Վոլգոգրադի մարզի վրա կիրառվել է «Գրոմ-2» հրթիռ ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Մակինյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ 13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը. նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը «Սուրեն Պապիկյա՛ն, ես նման բան անեի, ինձ ցմահ դատել էին, իսկ դու՞»․ Ռուզան Ստեփանյան. video ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները «Հեշտ չի լինելու. իշխանությունները կկիրառեն բոլոր գործիքներն ու անորեն քայլերը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. քաղաքագետ Դատարանը չի քննարկել Վահագն Չախալյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը քաղաքական մեծ ճնշման տակ է․ փաստաբան AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին. Տաթևիկ Հայրապետյան Ես շահել եմ դատը. Էդգար Ղազարյան Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան Ավինյան Տիգրա՛ն, ձեր փոսերի պատճառով ջարդված մեքենաների համար ո՞նց եք պատասխան տալու․ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am