«Հեշտ չի լինելու. իշխանությունները կկիրառեն բոլոր գործիքներն ու անորեն քայլերը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայեցի «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը. լավն էր, տարբերվող, չծանրացնող, թարմ, հնարամիտ և նաև բարդ լուծումներով,
ճիշտ ու կոնկրետ թիրախներով, քաղաքացու կենցաղից չկտրված, սակայն ոչ կենցաղային տեքստերով, ոչ մեծամիտ, այլ պարզ, բայց ոչ պարզունակ,
անվտանգության շրջահայաց պատկերացումներով, մի քիչ հումորով ու հռչակվող մեծ պատասխանատվությամբ, դրական էմոցիայով ու ակնկալիքներով,
գեղեցիկ «картинка»-ով ու չափավոր զգայական, հույս տվող ու առարկայական…
Անելիքները ավելին են, հատկապես քաղաքական ասֆալտի վրա, քան անգամ կարելի է պատկերացնել. հեշտ չի լինելու, եթե շատ մեղմ ասեմ, քանի որ ձեր մասով սրանք անակնկալներ են պատրաստել՝ կիրառելով բոլոր գործիքներն ու անորեն քայլերը:
Հանուն Հայաստանի Հանրապետության»:
