Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը քաղաքական մեծ ճնշման տակ է․ փաստաբան
Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով գործընթացը գտնվում է մեծ քաղաքական ճնշման տակ։ Այս մասին դատարանում հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Երեկ և այսօր խորհրդարանում հնչել են գործընթացին և մեղադրանքի էությանը վերաբերող տասնյակ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, խախտում են անմեղության կանխավարկածը և ցուցադրում են քաղաքական ճնշումը դատարանի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ում դեմ է այն ուղղված՝ դատարանի, դատախազության, թե հանրային կարծիքի:
Հայտարարում եմ, որ նման ոճով հանդես եկած բոլոր անձինք ստախոս են և չեն կարող հաստատել իրենց խոսքերը։ Սա ուղղակի միջամտություն է գործընթացին և է՛լ ավելի մեծ կասկածի տակ է դնում օբյեկտիվությունը՝ չթողնելով արդարադատության որևէ հույս», - ընդգծել է փաստաբանը։
