Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա
Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», – ասել է Զախարովան փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ շարունակվում է աշխատանքը Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։
