25 օրում՝ ավելի քան 5 հազար տուգանք Էրեբունի ԲԿ-ի մոտ կատարված խախտումների համար. վարորդներից կգանձվի 39․3 մլն դրամ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից տեսանկարահանող միջոցների գործարկումից ի վեր ամեն օր ավելի քան 1.6 մլն դրամի տուգանքի որոշում է կայացվում այդ հատվածում խախտումներ կատարած վարորդների նկատմամբ:

Բժշկական կենտրոն այցելած վարորդները դժգոհում են, որ հիվանդանոցի ավտոկայանատեղի մուտք ու ելք անելիս մեկ օրում միաժամանակ ստացել են 4-5 վարչական ակտ և կորցրել 1-4 տուգանային միավոր: Տուգանքների չափը 4000-ից մինչև 25,000 դրամ է՝ կախված խախտման բնույթից՝ հանդիպակաց հոսքերն իրարից բաժանող գծանշումը հատելուց մինչև հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը: Վարորդների մի մասը պնդում է, որ ձյան հետևանքով ճանապարհային գծանշումները տեսանելի չեն, մյուսներն էլ արձանագրում են, որ տարածքում առկա են տեսանելի ճանապարհային նշաններ, որոնք պարտադրում են վարորդին հիվանդանոցի ավտոկայանատեղիից թեքվել աջ, և քանի որ նախկին կետագծերն այլևս չկան, շրջադարձը կատարել ոչ թե կայանատեղիի դիմացից, այլ Տիտոգրադյան փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկից:

Նշենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ իրազեկելով վարորդներին, որ 2026 թվականի հունվարի 5-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում գործարկվելու է տեսանկարահանող տեխնիկական միջոց: Ոստիկանությունը հիշեցրել էր քաղաքացիներին, որ ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլև դրանց պահպանումից։


Հաշվի առնելով նշված հատվածում կատարված խախտումների հաճախականությունը և տուգանքների թվի աճը՝ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՆԳՆ ոստիկանություն՝ պարզելու, թե 2026 թ. հունվարի 5-ից մինչև 30-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում տեղադրված ՃՈ տեսանկարահանող սարքով իրավախախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ՃԵԿ խախտումների հիման վրա վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել, քանի՞ վարորդի նկատմամբ, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում նշված ժամանակահատվածում արձանագրված խախտումների հիման վրա կայացված տուգանքների ընդհանուր չափը: Ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչությունից հայտնել են, որ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում (Տիտոգրադյան փողոց) տեղադրված տեսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով 2026 թվականի հունվարի 5-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 5186 որոշում, իսկ դրանցով նշանակված տուգանքների գումարների ընդհանուր չափը կազմում է 39․305․000 ՀՀ դրամ։

Փաստացի ստացվում է, որ այս հատվածում մեկ օրում կայացվում է միջինը 1,6 մլն դրամի տուգանքի որոշում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը, այլ սփյուռքահայ գործիչներ կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց․ Փեզեշքիան Սամվել Կարապետյանն այսօր մեզ հետ չէ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է նրանից և զրկել է նրան խոսքի ազատությունից․ Ռոբերտ Ամստերդամ Սարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվոր Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան ՄԷԳ․ Ռուսաստանի նավթային արտահանման եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են ավելի քան 4,6 միլիարդ դոլարով ԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Ուկրաինայի պատգամավոր Դուբինսկին կասկածի տակ է դրել ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության կայունությունը «Взгляд»․ փորձագետը ենթադրել է, որ Վոլգոգրադի մարզի վրա կիրառվել է «Գրոմ-2» հրթիռ ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Մակինյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ 13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը. նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը «Սուրեն Պապիկյա՛ն, ես նման բան անեի, ինձ ցմահ դատել էին, իսկ դու՞»․ Ռուզան Ստեփանյան. video ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները «Հեշտ չի լինելու. իշխանությունները կկիրառեն բոլոր գործիքներն ու անորեն քայլերը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. քաղաքագետ Դատարանը չի քննարկել Վահագն Չախալյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը քաղաքական մեծ ճնշման տակ է․ փաստաբան AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին. Տաթևիկ Հայրապետյան Ես շահել եմ դատը. Էդգար Ղազարյան Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան Ավինյան Տիգրա՛ն, ձեր փոսերի պատճառով ջարդված մեքենաների համար ո՞նց եք պատասխան տալու․ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am