Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու համար Սահմանադրության հոդվածը կարելի է փոխել ԱԺ–ի կողմից․ ինչ է առաջարկվում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ «Մեր ձևով» շարժման նախաձեռնող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ մեխանիզմով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։

Նա, մասնավորապես նշեց. «Մեր Սահմանադրությունն ունի 148–րդ հոդված, որը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը։ Իսկ ինչպե՞ս է փոփոխվում 148–րդ հոդվածը, փոխվում է Ազգային ժողովի կողմից։ Ազգային ժողովի միջոցով է լինելու, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։

Որպեսզի վստահ լինեք մեր առաջարկի սահմանադրականության օրինականության մեջ, կուզենայի լսեինք մեր հայտնի սահմանադրագետների կարծիքը»։

Այնուհետեւ ներկայացվեց փստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Խամբարյանի, ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանի, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանի, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի տեսակետները։

Նարնք, մասնավորապես, նշեցին, որ Սահմանադրության 148–րդ հոդվածը, որը վերաբերում է վարչապետի ընտրության կարգին, կարող է փոփոխվել ԱԺ–ի կողմից։

Նշվեց, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունների համար անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության Ազգային ժողովում և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։

148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների և հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։

Նարեկ Կարապետյանը խոստացավ, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ընտրություններից 20 օր անց, իրենք ԱԺ–ում 2/3 ձայներով փոփոխություն կկատարեն վարչապետի ընտրությանը վերաբերող Սահմանադրության 148–րդ հոդվածում, որը թույլ կտա ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին ընտրվել վարչապետ։

Նշենք, որ այս պահին գործող կարգավորումներով վարչապետ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը Մոսկվան կշարունակի համագործակցել պաշտոնական Երևանի հետ, բայց ոչ՝ ի վնաս սեփական շահերի․ Պեսկով Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը․ ինչ է պատասխանել ԱԳՆ-ն Պուտինը և Տոկաևը իրենք կորոշեն ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային համաձայնագրով․ Օվերչուկ Պարզվում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի, ըստ էության, իշխանությունների պարտությունը պայմանավորված է արծիվի փակ կտուցով Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը. դա կհանգեցնի ՀՀ լուծարմանը. Անդրանիկ Թևանյան Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել Հանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Audi»-ն․ կան վիրավորներ Հերթական ստոր քայլը․ արցախցի զինվորականին ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել «Ի՞նչ իրավունքով են ինձ քաշքշում»․ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ դատարանում քաշքշուքի մասին (video) Շատ կարեւոր փաստեր երեկ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթերի մասին․ Արմեն Աշոտյան (video) Կարևոր բացահայտում, որը «կպայթեցնի» Նիկոլի իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց (video) 250 մլն դոլարի ծախսը կարող եմ հատ-հատ ցույց տալ, դուք ասե՛ք՝ ի՞նչ եք արել 8 միլիարդը․ Լևոն Քոչարյան (video) «Խոզի պես, անասունի նման կերակրվում է, որ․․․»․ Անդրանիկ Միհրանյան (video) Ինչպես է սպառնացել Նիկոլը փողոցի տղերքին․ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) մանրամասնում է (video) Ձեզ՝ կոշիկ, իրենց՝ դղյակ․ Նիկոլը անկեղծացավ (video) ՀՐԱՏԱՊ․ Ի՞նչ է երեկ Նիկոլը հանձնել Ռուբիոյին․ մենք կորցրինք ամեն ինչ․ ՊՆ նախկին նախարար (video) Նիկո՛լ, էս է քո սրտիկը՝ «հազարավոր շիրիմներ, մահեր, դավաճանություն»․ Հենրիխ Դանիելյան (video) ՇՏԱՊ․ Քաշքշուք Վարդան Ղուկասյանի և ոստիկանների միջև (video) ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ծանուցում գազի, նավթի և ադամանդի համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ Նիկո՛լ, հերիք է, դե տղամարդ ես, արի դիմացս կանգնիր ու կտեսնես… Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am