Իշխանական քարոզչությունն ունի հստակ ցուցակ, և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության շենքում կարելի է հանրակացարան սարքել, որպեսզի լրագրող Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի եկողները կարողանան մնան այնտեղ, երկու օրը մեկ չգնան ու գան։ Այս մասին փետրվարի 12-ին, խորհրդարանի հերթական նիստի ժամանակ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե մտավորական Հակոբ Հակոբյանի, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի մասին է, ով դարձել է իշխանական քարոզչության գործիք։ «Լոկ Դաշնակցության դեմ չէ, որ հեռուստաեթերում Հակոբ Հակոբյանը խոսել է, խոսել են բոլոր թեզերի մասին։ Մենք չենք խոսում մտավորականի խոսքի ազատության սահմանափակման մասին։ Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցություն ատողների շարքը։ Հակոբ Հակոբյանով չի ավարտվելու։ Դուք ձեր նախարար եղած ժամանակներից հիշեք քանի ատող ուներ Դաշնակցությունը։ Ձեր կարդացած գրքերի էդ ամբողջ պաշարների մեջ հիշեք ցարերից ու սուլթաններից սկսած քանի ատող ուներ ու հիմա քանի ատող ունի Դաշնակցությունը», - ընդգծել է նա։
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը