Այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին մի քանի օրերին ողջ համացանցում տարբեր ՔՊ-ական դեմքեր հրապարակում են ՔՊ նախընտրական ցուցակի իրենց համարներն ու մարդկանց հորդորում իրենց օգտին քվեարկել։ Հատկանշական է այն, որ վարչախմբի առանցքային դեմքերն ընդգրկված են ցուցակի ներքևի հատվածում, ասենք՝ Ալենը՝ 249, Պապիկյանը՝ 219, Հարությունյան Արայիկը՝ 137 և այլն։ Այս կերպ սրանք փորձում են «ժողովրդավարության», «հասարակ» լինելու հերթական իմիտացիան ապահովել և մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե որքան հասարակ ու բարի մարդիկ են իրենք, սակայն դա ընդամենը ծխածածկույթ է։ Կիրառվող այս շոուն ընդամենը տեխնոլոգիա է, որը մարդկանց տանելու է հերթական մոլորությանն ու ակնհայտ ապակողմնորոշելու նրանց։

Իրականում այս «ժողովրդավարության» և «պլյուրալիզմի» շղարշի ու «սրտիկների» հետևում լրիվ այլ բան է թաքնված։ Այդ «բարի դեմքերի» դարձերեսին միաժամանակ աշխատում է պետական մամլիչը, և այն աստիճանաբար հանգելու է հերթական դիկտատուրայի։ Փաստացի տեսնում ենք, որ այս մարդիկ իրականում իրականացնում են դասական պետական տեռոր և, ընդդիմադիրներին ամեն կերպ չեզոքացնելով ու խաղից հանելով, իրենց ճանապարհն են մաքրում։ «Սրտիկների» տակ ակնհայտորեն թաքնված է հայտնի «պողպատե մուրճը», որն արդեն իսկ սկսել է գործել․ վառ օրինակը նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած ռեպրեսիան էր, երբ սովորական նախընտրական աժիոտաժի թեմաներով խոսակցությունները ներկայացվել էին որպես «ընտրություններն ուղղորդելու» և «մարդկանց վրա ճնշում գործադրելու» հանգամանք։

Ըստ էության, սա արվում է մարդկանց հոգեբանորեն ճնշելու, առաջիկա քարոզարշավից հնարավորինս հեռու պահելու ակնհայտ նպատակով։ Ավելին, մարդիկ նման դեպքերից խուսափելու և ավելորդ քաշքշուկների մեջ չմտնելու համար ուղղակի «ստրախովկա» են պահելու և հեռու են մնալու ընտրական գործընթացներից։ Այսինքն՝ օրվա կառավարիչներն ամեն ինչ անում են, որպեսզի ընտրություններին մասնակցության թիվը հնարավորինս քիչ լինի, որպեսզի կարողանան իրենց համար ցանկալի հանգրվանի հասնել․ որքան մասնակիցը քիչ, ՔՊ շանսերն այնքան մեծանալու են։

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ներկայումս (հավանաբար մինչև ընտրությունները սրանք ամեն կերպ կյանքի կկոչեն) օրենքի նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները։ Իսկ ովքե՞ր են հայհոյանքի և ատելության զանգվածային տարածման հիմնադիրները։ Այո՛, իշխանությունները։ Միանշանակ է, որ այն կդառնա ֆինանսական ճնշման մահակ ընդդիմադիրների համար, որի միջոցով ցանկացած մեկնաբանություն կարող են դիտարկել այս օրենքի շրջանակում և մարդկանց փակուղու առաջ կանգնեցնել։

Ահա այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ»։

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Միայն Սամվել Կարապետյանը դա կարող է անել․ Ռոմբերտ Ամստերդամի կարևոր հայտարարությունը (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Սամվել Կարապետյանը հայտարարվեց վարչապետի թեկնածու (video) Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը Ի՞նչ է զգուշացնում Զախարովան․ շատ կասկածելի է․ ԱՄՆ-ն փորձարկումներ է անում Հայաստանի հաշվին (video) Լսե՛ք Նիկոլի այս միտքը․․․ 10 մլն պարգևավճար են տվել, որ․․․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ (video) Հիմա ասեմ՝ ինչու՞ եմ ես Արգիշտի Քյարամյանի անունը տվել․ Գառնիկ Իսագուլյան (video) «Կարկուտը ցորենն ու գարին է տանում, դաբաղն էլ՝ անասուններին»․ գյուղացին փոխհատուցում չի ստացել (video) Փաշինյանի ընտանիքը դեռ «Կինոհայրենիքի» տանն է գրանցված Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում Պետրոս Ղազարյանի հյուրերի համար կարելի է Հանրակացարան սարքել․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ». Արմեն Հովասափյան Ինչի կարելի՞ է, որ նախարարն այդքան ստանա, հասարակ թոշակառուն գոնե 5000 դրամ չստանա՞․ արծվաբերդցի (video) Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան «Նիկո՛լ, դու հենց քո փորած փոսում ես հայտնվելու, հետո․․․»․ արցախցու կոշտ խոսքը (video) Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն «Լուլուն գետինը մտավ» (video) Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ Փաշինյանի երեկվա ջղաձգմանը (video) «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Ուրախացա՞ր Արման Եղոյա՛ն, մի՛ ուրախացի, ես քեզ լավ եմ հիշում․ Գեղամ Մանուկյանի կոշտ ելույթը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am