«Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք

Նախօրեին Վաղարշապատից ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայալելու արգելքը: Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք, որ խոսքը «Հաղթանակ» դաշինքի անդամների ու աջակիցների մասին է։

Նախօրեին «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: «Մինչ այս պահը արդեն 10-ից ավելի ձերբակալված կա. նրանց թվում ավագանու անդամներ են և մեր դաշինքի աջակիցներ»։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՔԿ–ն, որտեղ նշված էր առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:

ՔԿ–ն նաև ձայնագրություններ էր հրապարակել։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Լսե՛ք Նիկոլի այս միտքը․․․ 10 մլն պարգևավճար են տվել, որ․․․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ (video) Հիմա ասեմ՝ ինչու՞ եմ ես Արգիշտի Քյարամյանի անունը տվել․ Գառնիկ Իսագուլյան (video) «Կարկուտը ցորենն ու գարին է տանում, դաբաղն էլ՝ անասուններին»․ գյուղացին փոխհատուցում չի ստացել (video) Փաշինյանի ընտանիքը դեռ «Կինոհայրենիքի» տանն է գրանցված Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում Պետրոս Ղազարյանի հյուրերի համար կարելի է Հանրակացարան սարքել․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ». Արմեն Հովասափյան Ինչի կարելի՞ է, որ նախարարն այդքան ստանա, հասարակ թոշակառուն գոնե 5000 դրամ չստանա՞․ արծվաբերդցի (video) Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան «Նիկո՛լ, դու հենց քո փորած փոսում ես հայտնվելու, հետո․․․»․ արցախցու կոշտ խոսքը (video) Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն «Լուլուն գետինը մտավ» (video) Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ Փաշինյանի երեկվա ջղաձգմանը (video) «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Ուրախացա՞ր Արման Եղոյա՛ն, մի՛ ուրախացի, ես քեզ լավ եմ հիշում․ Գեղամ Մանուկյանի կոշտ ելույթը (video) Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխանակ հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյան Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետները հետաձգվում են. կառավարության նոր որոշումը «Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվեց «Иди в жопу»․ սա է ձեր մակարդակը․ շարունակելն անիմաստ է․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am