«TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու.

Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8–ին, դա քաղաքական հռչակագիր էր, քաղաքական հանդիպում, քաղաքական բանակցություններ, բայց ինչքան օգոստոսի 8–ից հեռանում ենք և ինչքան քաղաքական նպատակները իրագործվում են, այնքան տեղի է ունենում տրասֆորմացիա դեպի տնտեսություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Նույնն էլ այստեղ է։ Քաղաքական հռչակագիրը հրավիրում է տնտեսական ուշադրություն։ Երբ տնտեսական հարաբերությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքականինը, դա նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը հասել է իր նպատակին, իրագործվում է։

Մենք Վենսի հետ երեկ չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է, որ օրակարգում չկա այդպիսի հարց։ Իհարկե, կան հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ TRIPP ծրագրի շրջանակներում արդյոք ՀՀ քաղաքացիները ևս Ադրբեջանի տարածքով անցնելիս չեն հանդիպելու ադրբեջանցիների, Փաշինյանն ասաց. «Մենք TRIPP–ը պետք է ընկալենք, որպես ներդրումային ծրագիր։ Դա օգոստոսի 8–ին էր քաղաքական հռչակագրի, հիմա այն վեր է ածվել ներդրումային ծրագրի, որտեղ ԱՄՆ–ն առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Մենք Front Office և Back office–ը պետք է ընկալենք ներդրողի ցանկությունը և ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ և գրավիչ ծառայություններ, որ հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։ Front Office–ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինի ԱԲ, գերժամանակակից սարքավորումներ։

TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա, հետևաբար, ես չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է լինելու։ Երկու երկրներում էլ սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջության, իրավազորության շրջանակներում։ Փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային ուղիների, հաղորդակցության հասանելիություն»։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am