Մոսկվայի կարևոր նախապայմաններից մեկն Ուկրաինայի հարցում
Մոսկվան նոր պայմաններ է սահմանել Ուկրաինայի առջև Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է հաշվի առնի ոչ միայն Կիևի շահերը, այլև ամենից առաջ «Ռուսաստանի անվտանգության երաշխիքները»։
Նրա խոսքով՝ կարգավորումն անհնար է առանց այս պայմանի։ Նա նաև նշել է, որ ԵՄ առաջնորդները չեն խոսում նման երաշխիքների մասին, չնայած դրանք ապագա համաձայնագրի «հիմնական տարրն» են։
Գրուշկոն պարզաբանել է, որ «անվտանգության երաշխիքներ» ասելով՝ Մոսկվան նկատի է առնում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու արգելքը, կարգավորման շրջանակներում Դաշինքի զորքերի տեղակայումից հրաժարվելը իր տարածքում և ուկրաինական տարածքի օգտագործման դադարեցումը։
