Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը։

Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց․ «Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ: Այն կոչ է՝ այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ և մեր կյանքն աներեր կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա: Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն՝ դիմակայելու ժամանակի փորձություններին և հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին»:

Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին և աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Տ. Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից՝ Տ․ Դանիել քահանա Գարաճյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռից՝ Տ. Հովել քահանա Գամաղելյանին, Տ. Արարատ քահանա Պողոսյանին, Տ. Համբարձում քահանա Դանիելյանին, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին, Տ․ Ենովք քահանա Եսայանին, Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Առնակ քահանա Հարությունյանին, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, Արթիկի թեմից՝ Տ․ Եղիշե քահանա Նազարյանին, Տ․ Վիգեն քահանա Ղազարյանին, Տավուշի թեմից՝ Տ․ Շավարշ քահանա Սիմոնյանին, Տ․ Արամ քահանա Միզոյանին, Շիրակի թեմից՝ Տ․ Տաթև քահանա Մարուքյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Երիցյանին, Վիրահայոց թեմից՝ Տ. Վիրապ քահանա Ղազարյանին, Տ. Արմաշ քահանա Պողոսյանին, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանին, Տ. Արարատ քահանա Գումբալյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից՝ Տ. Խաչատուր քահանա Եղիազարովին, Տ. Գյուտ քահանա Ղահրամանյանին, Ռումինիայի հայոց թեմից՝ Տ. Գրիգոր քահանա Հոլկային, Տ. Օշական քահանա Խաչատրյանին, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ Տ. Ավետիս քահանա Համբարձումյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից՝ Տ․ Անանիա քահանա Բաբայանին, Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանին, Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանին, Տ․ Առաքել քահանա Ամիրյանին, Տ․ Մարկոս քահանա Սարգսյանին, Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին, Տ․ Վիգեն քահանա Մանուկյանին, Շվեյցարիայի հայոց թեմից՝ Տ. Շնորհք քահանա Չեքիջյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից՝ Տ․ Վահրամ քահանա Սարգսյանը, Տավուշի թեմից՝ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը, Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը, Տ․ Կորյուն քահանա Պապիկյանը, Տ․ Արամ քահանա Բաղումյանը, Տ․ Եղիա քահանա Փահլևանյանը, Շիրակի թեմից՝ Տ․ Կորյուն քահանա Մաթևոսյանը, Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Ղևոնդ քահանա Ղևոնդյանը, Արգենտինայի հայոց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Նազարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից՝ Տ․ Հարություն քահանա Սապունջյանը, Ռումինիայի Հայոց թեմից՝ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից՝ Տ․ Երեմիա քահանա Վարդանյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:

«Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարտ, որը, «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանով, դարձավ հզոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի և հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա: Դարեր շարունակ ազգիս զավակները Սրբոց Ղևոնդյանց ու Վարդանանց խիզախության վառ օրինակով են ոգեշնչվել ու մաքառել և փորձություններին արիությամբ դիմակայել։ Հիրավի, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց նվիրական տոները Աստծուն, քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն են և մեր հոգևոր ու ազգային ինքնության վկայությունը։

Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի։ Այս տոները ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը, բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել», – նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Սուրբ Ղևոնդյանք և Վարդանանք ցույց են տալիս՝ բռնացումը Եկեղեցու և նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու և ձախողվելու է՝ արժանանալով հոգևորականաց և ազգիս բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։

Դիմելով ներկա հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց․ «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։ Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։ Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։

Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես և պարգևի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը՝ ծառայելու և գործելու ի սեր և ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am