Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էփշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել

Էպշտեյնի ֆայլեր կոչվածը, դա ավելի քան 6 միլիոն էջ փաստաթղթեր, պատկերներ և տեսանյութեր են, որոնք հավաքվել են որպես ապացույցներ՝ Էպշտեյնի և նրա համախոհների վերաբերյալ, ովքեր դատապարտվել են երեխաների նկատմամբ սեռական հանցագործություն կատարած Ջեֆրի Էպշտեյնի և նրա ծանոթների, այդ թվում՝ բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչների և հայտնիների դեմ քրեական գործերով։

Սակայն, նախ ներկայացնենք, թե ով է այդ մարդը, և ինչ քրեական գործերի մասին են խոսում այսօր ողջ աշխարհում:

Էպշտեյնը հիշեցնում էր Դրայզերի գրքում նկարագրված ֆինանսիստին

Սակայն մեկ բացառությամբ. Դրայզերի հերոսը սեքսուալ մանյակ չէր:

Մինչդեռ Էպշտեյնը, պարզվեց, որ վերջում դարձել էր մարդկանց առևտրով զբաղվող, պեդոֆիլ և սերիական բռնաբարող:

Ջեֆրի Էպշտեյնը ծնվել է 1953 թվականին Նյու Յորքում, աղքատ հրեական ընտանիքում։ 1971-ից 1974 թվականներին նա ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել Մանհեթենի մասնավոր դպրոցում։ Հետագայում, իր աշակերտներից մեկի հոր հետ կապի շնորհիվ, նա տեղափոխվել է Bearn Stearns ներդրումային բանկ, որտեղ նա գործընկեր էր 1980-ից 1981 թվականներին։

Նրա պատմությունը Bear Stearns-ում ցույց է տվեց, թե ինչպես էր նա հասնում հաջողության:

Ընկերության ղեկավար կազմի մոտ նա վստահություն ձեռք բերեց այն բանի շնորհիվ, որ իր գործընկերներին օգնում էր գտնել սեռական զուգընկերներ։ Նա արագ հասկացավ, որ սեքսը կարող է լինել իր ուղեգիրը դեպի կյանքի բարձրագույն լիգա։

1980-ականների վերջին արդեն, Էպշտեյնը կարողացավ ձեռք բերել 2.5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն Պալմ Բիչում:

1998 թվականին նա ձեռք բերեց այդ շատ հայտնի դարձած Փոքր Սուրբ Ջեյմս և Մեծ Սուրբ Ջեյմս կղզիները:

Այս կղզիներից հենց առաջինում կատարվեցին այն մեծ հանցագործությունները, որոնք ջրի երես են դուրս եկել այսօր:

Արդեն, սկսած 1998-ից, նա հիմնել էր սեքս զվարճանքների մի հսկական կայսրություն, որի մեջ կարողացել էր ներքաշել մի քանի տասնյակ հայտնի գործիչների՝ դերասանների, գործարարների, պետական և քաղաքական դեմքերի:

Ե՞րբ սկսվեց փլուզվել Էպշտեյնի այս զվարճանքների կայսրությունը

2005 թվականի մարտին, 14-ամյա դպրոցական աղջկա խորթ մայրը Ֆլորիդայի ոստիկանությանը հաղորդում է տալիս, որ Էպշտեյնը բռնաբարել է իր որդեգրած դստերը՝ Պալմ Բիչի առանձնատանը։ Խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավում է անչափահաս աղջիկների լուսանկարներ։ Հետագա հետաքննությունը բացահայտել է առնվազն 50 հավանական զոհ։ Հաջորդ տարի դատախազները քրեական գործ են հարուցում Էպշտեյնի դեմ, որը շուտով փոխանցվել է Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ, այն մեր ընթերցողին ավելի շատ հայտնի է առավելապես ֆիլմերից, ռուսերեն տառադարձությամբ՝ «ФБР» - խմբ.)։

2008 թվականին Էպշտեյնը մեղավոր ճանաչվեց և Ֆլորիդայում դատապարտվեց մարմնավաճառության համար երեխաներ հայթայթելու և մարմնավաճառությանը միջնորդելու համար: ԱՄՆ Արդարադատության նախարարության աշխատակից Ալեքսանդր Ակոստայի կողմից բանակցված վիճահարույց մեղքի ընդունման համաձայնագրի համաձայն՝ նա դատապարտվեց միայն երկու հանցագործությունների համար և կրեց 18 ամիս բանտարկություն՝ աշխատանքային ազատման երկարաձգման հնարավորությամբ:

Սակայն, օգտագործելով իր կապերը, նա կարողացավ ազատվել 13 ամսից և, որ ամենազարմանալին էր, սկսեց շարունակել իր գործը՝ ավելի լկտի ձևերով:

Իհարկե, Ակոստայի այս որոշման դեմ սկսեցին մեծ բողոքներ ներկայացնել, որի արդյունքում, 2019 թվականի փետրվարին դատարանը խախտումներ հայտնաբերեց դատախազ Ալեքսանդր Ակոստայի գործողություններում և կրկին վերաբացեց գործը։ Ակոստան, որն այն ժամանակ աշխատանքի դաշնային նախարարն էր, ստիպված եղավ հրաժարական տալ։

Էպշտեյնը կրկին ձերբակալվեց 2019 թվականի հուլիսի 6-ին՝ Ֆլորիդայում և Նյու Յորքում անչափահասների սեռական շահագործման մեղադրանքներով։

Այս անգամ արդեն հզոր կապերը անզոր էին կրկին իրեն ազատելու, ինչպես, որ դա եղավ 2008-ին:

Սակայն իր ձերբակալումից ընդամենը մեկ ամիս անց, 2019-ի օգոստոսի 10-ին նա մահացավ իր բանտախցում։

Նյու Յորքի գլխավոր դատաբժշկական փորձագետ Բարբարա Սամփսոնը վիճահարույց կերպով նրա մահը որակեց որպես ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։

Մինչդեռ, դատաբժշկական փորձագետ Մայքլ Բեյդենը վիճարկեց այս որոշումը, և հանրային մեծ կասկածներ առաջացան նրա մահվան իրական պատճառի վերաբերյալ, ինչը հանգեցրեց տարբեր տեսակի, դավադրության տեսությունների առաջ գալուն։

2025 թվականի հուլիսին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հրապարակեց տեսախցիկների տեսագրություններ՝ հիմնավորելու իր այն եզրակացությունը, որ Էպշտեյնը ինքնասպան է եղել իր բանտախցում։ Երբ Արդարադատության նախարարությունը հրապարակեց տեսագրությունը, պարզվեց, որ այնտեղ բացակայում է մոտավորապես 2 րոպե 53 վայրկյան, և բացահայտվեց, որ տեսանյութը մոնտաժված է եղել, չնայած ՀԴԲ-ի պնդմանը, որ այն միջամտությունների չի ենթարկվել:

Ավելին, նրա վնասվածքների բնույթից ելնելով՝ եզրակացվեց, որ նա փորձել է կախվել, չնայած կար նաև մի տեսություն, որ նրա վրա հարձակվել է խցակիցը։

Առավել կասկածելի էին տարօրինակ գործողությունները բանտի աշխատողների կողմից:

Այսպես, երբ Էպշտեյնին տեղափոխեցին իր խուց, բանտի ղեկավարությունը տեղեկացրեց Արդարադատության նախարարությանը, որ ինքնասպանությունների կանխարգելման նպատակով նա կունենա խցակից, և որ պահակը կստուգի նրան յուրաքանչյուր երեսուն րոպեն մեկ։ Սակայն այս միջոցառումները այդպես էլ չկատարվեցին:

Էպշտեյնի խցակիցը տեղափոխվել է մեկ այլ խուց, և պահակները նրան չեն ստուգել ավելի քան երեք ժամ՝ հատուկ կեղծելով գրառումները։

Արդյունքում, խիստ զարմանալի զուգադիպությամբ, հենց այդ ժամանակ էլ, Էպշտեյնը իբր, ինքնասպանություն գործեց:

Այն, որ Էպշտեյնի գործը սկսեց նմանվել Քենեդու սպանության վարկածին, արդեն բոլորն են հասկանում:

Սակայն ո՞ւմ էր շահավետ նրա մահը. այս հարցի պատասխանից առաջ ներկայացնենք, թե ովքեր էին թաթախված այս գործում:

Ի՞նչ են հաղորդում Էպշտեյնի կողմից պահված ավելի քան 6 մլն ֆայլերը

«Էպշտեյնի ֆայլեր» տերմինը վերաբերում է Էպշտեյնի և նրա գործընկերների դեմ քրեական գործերով որպես ապացույց հավաքված փաստաթղթերին, որոնք պահվում են ավելի քան 300 գիգաբայթ տվյալների և այլ նյութերի տեսքով՝ ՀԴԲ գործերի կառավարման համակարգում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այսպես կոչված՝ Էպշտեյնի ցուցակը

«Էպշտեյնի ցուցակը» քրեական նյութերի մեջ ներառված փաստաթուղթ է, որը պարունակում է բարձրաստիճան հաճախորդների անուններ, որոնց համար Էպշտեյնը զբաղվել է անչափահասների մատակարարմամբ: Նա ստեղծել էր հասարակական գործիչների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և հայտնիների շրջանակ, ինչը հիմք է տվել մեղադրանքների, որ նա նման ցուցակ է պահել այդ անձանց շանտաժի ենթարկելու համար, ինչպես նաև, որ իր մահը 2019 թվականին ինքնասպանություն չէր (ինչպես պաշտոնապես հաղորդվել էր), այլ սպանություն:

Վերջապես ովքեր են ներգրաված են եղել այս գործում

-Վուդի Ալեն՝ կինոռեժիսոր

Նա իր կնոջ հետ, սկսած 2010 թվականից, Էպշտեյնի դատավճռից երկու տարի անց, նրա Վերին Իսթ Սայդի առանձնատան մշտական ​​հյուրերն էին։ Էպշտեյնին ուղղված իր 63-ամյակի կապակցությամբ նամակում Ալենը ընթրիքների մասին գրել է. «Միշտ հետաքրքիր է»:

2025 թվականի սեպտեմբերին The Sunday Times-ին տված հարցազրույցում Ալենը Էպշտեյնին նկարագրել է որպես «հմայիչ և շփվող»՝ նկարագրելով «քոլեջի պրոֆեսորների, գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների» մասնակցությամբ ընթրիքները։ Ալենը պնդել է, որ Էպշտեյնն իրեն ասել է, որ իրեն «անարդարացիորեն բանտարկել» և «շորթել են», և այժմ «փորձում է փոխհատուցել դա բարեգործությամբ»։

-Մայքլ Ջեքսոն՝ հանրահռչակ երգիչ

2025 թվականի դեկտեմբերին հրապարակված չթվագրված լուսանկարներում երգիչը պատկերված էր Էպշտեյնի հետ, այդ թվում՝ մեկ կադր մերկ կնոջ նկարի առջև:

-Բրեթ Ռատներ՝ կինոռեժիսոր

Ռեժիսորը թվագրված լուսանկարներում հայտնվում է Էպշտեյնի և Ժան-Լյուկ Բրունելի հետ, ով ֆրանսիացի մոդելային գործակալ է և Էպշտեյնի վաղեմի գործընկերը։

-Հնդիկ բիզնեսմեն՝ Անիլ Ամբանի

Իր վաղ հաղորդագրություններից մեկում նա գրել է, որ «Ձեր օգնության կարիքը կունենա Սպիտակ տան հետ հարաբերություններ կառուցելու հարցում՝ Հնդկաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության համար»։

-Իսպանիայի նախկին վարչապետ՝ Խոսե Մարիա Ազնար

Այս գործչին Էպշտեյնը երկու անգամ ֆինանսական օգնություն է տրամադրել, սակայն նշված չէ, թե՝ ինչի համար:

-Թրամփի գաղափարակից՝ Սթիվ Բաննոն

Նամակագրությունը ցույց է տալիս, որ նրանք քննարկել են միջազգային աշխարհաքաղաքականության վրա ազդելու փորձերը, այդ թվում՝ եվրոպական կոալիցիաների ձևավորումը, Չինաստանի վրա ճնշման ուժեղացումը և Մերձավոր Արևելքում գործարար կապերի հաստատումը։ Էպշտեյնը բազմիցս առաջարկել է Բենոնին օգտվել Փարիզի իր բնակարանից, Պալմ Բիչից և ինքնաթիռից. նրանք նաև հաճախակի միասին են ճաշել։

Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թրամփը այս գործչից հեռու մնում:

-Իսրայելի նախկին վարչապետ՝ Էհուդ Բարաք

Էպշտեյնը նամակ է գրել Բարաքին՝ միլիարդատեր բանկիր Արիանա դե Ռոտշիլդի հետ նրա հանդիպումները պլանավորելու համար։

-Լեոն Բլեք՝ միլիարդատեր

Նամակագրությունից պարզ երևում է, որ նրա վրա Էպշտեյնը ազդել է կանանց միջոցով, ինչ-ինչ ֆինանսական հարցեր լուծելու համար:

Հետաքրքիր է, որ փաստաթղթերում կա արձանագրություն, որ սույն միլիարդատերը Էպշտեյնին վճարել է 170 մլն դոլար:

-Virgin Group-ի հիմնադիր՝ Ռիչարդ Բրենսոն

Virgin Group-ի հիմնադիրը գրել է Էպշտեյնին. «Եթե դուք այդ տարածքում եք, ես շատ կցանկանայի տեսնել ձեզ։ Պարզապես բերեք նաև ձեր հարեմը»։

-Google-ի համահիմնադիր՝Սերգեյ Բրին

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Google-ի համահիմնադիրը այցելել է Էպշտեյնի մասնավոր կղզի:

-Ջոշ Հարիսը Apollo Global Management-ի և Harris Blitzer Sports & Entertainment-ի համահիմնադիր։

2013-2016 թվականներին կանոնավոր նամակագրություն է պահպանել Էպշտեյնի հետ։

-LinkedIn-ի համահիմնադիր՝Ռիդ Հոֆման

այցելել է Էպշտեյնի սիրո զվարճանքների կղզին 2014 թվականի նոյեմբերին:

-Հարդիպ Սինգհ Պուրի՝ զբաղեցրել է նախկինում Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարի պաշտոնը

Փորձում էր օգնություն խնդրել Մոդիի (Հնդկաստանի ներկայիս վարչապետը) հետ հանդիպումներ կազմակերպման համար, ամերիկյան բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

-Hyatt Hotels-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ Թոմ Պրիցկեր

Նամակագրություններում, հիմնականում արծածվել են գործարքի խնդիրներ՝ առանց սեքսի գործոնի:

-Apollo Global Management-ի գործադիր տնօրեն՝ Մարկ Ռոուեն

Նամակագրությունները հիմնականում կապված են եղել այն մասին, թե ինչպես այս ընկերությունը կարող է թաքցնել իր հարկերը և այս հարցում Էպշտեյնը նրան օգնել է:

-Շվեյցարական մասնավոր բանկի՝ Edmond de Rothschild Group-ի գործադիր տնօրեն՝ Արիան դե Ռոտշիլդ

2015 թվականի հոկտեմբերին նա 25 միլիոն դոլարի պայմանագիր կնքեց Էպշտեյնի Southern Trust Co.-ի հետ՝ բանկին ռիսկերի վերլուծության ծառայություններ մատուցելու համար։

-Նորվեգիայի նախկին վարչապետ՝ Թորբյորն Յագլանդ

2014 թվականին Նորվեգիայի նախկին վարչապետը պլանավորել էր ընտանեկան ուղևորություն դեպի Փոքր Սուրբ Ջեյմսի կղզի։ Սակայն այն տեղի չունեցավ, այդ տարվա քաղաքական լարվածության պատճառով:

Էպշտեյնի ֆայլերը վնասել են Եվրոպայի թագավորական ընտանիքների հեղինակությունը

Էպշտեյնի ֆայլերի հանրայնացման արդյունքում Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի թագավորական ընտանիքների շուրջ մեծ սկանդալներ են հասունացել:

-Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր կապի մասին

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերը պարունակում են նոր հղումներ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի մասին:

Ամերիկուհի Վիրջինիա Ռոբերտս-Ջուֆրեն պնդում էր, որ ֆինանսիստը ստիպել է իրեն սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ, երբ նա 17 տարեկան էր։ 2025 թվականին, իր գրքի հրատարակումից ընդամենը մի քանի օր առաջ, Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Էնդրյուն կզրկվի բոլոր տիտղոսներից, այդ թվում՝ արքայազնի տիտղոսից։ Ավելին, նա և իր նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պետք է վտարվեն Վինձորի ամրոցի մոտ գտնվող իրենց առանձնատնից։

Արքայազն Էնդրյուի նախկին կնոջ և Էպշտեյնի կապերի մասին ավելի քիչ բան էր հայտնի։

Միայն հայտնի է դարձել, որ Արքայազն Էնդրյուի կինը Էփշթեյնից գումար էր խնդրում բնակարանի համար և պատմում էր դստեր «սեքս-հանգստյան օրերի» մասին:

Հայտնի էր դարձել նաև, որ Էպշտեյնը արքայազն Էնդրյուին ծանոթացրել էր մի «գեղեցիկ և խելացի ռուս աղջկա» հետ:

Նորվեգիայի արքայադուստր Մետտե-Մարիտի կապերի մասին

Մետտե-Մարիտի և Էպշտեյնի հարաբերությունները տևել են մի քանի տարի՝ 2011-ից մինչև 2014 թվականը։ Մեկ էլեկտրոնային նամակում նա խոստովանել է նրան, որ «գրավված է» նրանից։ Մյուս նամակներում նա նրան անվանել է «քաղցր» և «բարի սրտով»։ 2012 թվականին նա նաև խորհուրդ է խնդրել նրանից, թե արդյոք անտեղի կլինի իր 15-ամյա որդուն առաջարկել երկու մերկ կանանց լուսանկար, որոնք սերֆինգի տախտակ են կրում որպես պաստառ։

Թագավորական պալատի կողմից այս տարվա, հունվարի 31-ին հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ 52-ամյա Մետտե-Մարիտը ներողություն է խնդրել՝ Էպշտեյնի հետ իր բարեկամությունը սխալ անվանելով և համերաշխություն է հայտնել պեդոֆիլի զոհերի հետ։

Ավելին, նրա շուրջ սկանդալը ուժգնացել է նաև այն հանգամանքով, որ նրա որդու վրա քրեական նոր գործ է բացվել, որտեղ արքայադստեր որդին մեղադրվում է առնվազն չորս կնոջ բռբաբարության մեջ:

Շատերը նույնիսկ սկսեցին հիշել, որ երիտասարդ ժամանակ Մետտե-Մարիտը, թմրանյութ է օգտագործել:

Դանիայի թագավորի կապի մասին

Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում երկու անգամ հիշատակվում է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի անունը։ Դրանց համաձայն՝ գահ բարձրանալուց առաջ Ֆրեդերիկը շփվել է Էպշտեյնի գործընկերոջ հետ և մեկ անգամ նրա հետ ճաշկերույթի է մասնակցել։

Շվեդիայի Արքայադուստր Սոֆիայի կապի մասին

Պարզսվում է, որ ներկայիս շվեդական արքայադուստր Սոֆիան՝ արքայազն Կառլ Ֆիլիպի հարգարժան կինը և չորս երեխաների մայրը, հասցրել է հանդիպել Ջեֆրի Էպշտեյնին՝ իր անհանգիստ երիտասարդության տարիներին։

Սոֆիան նոր էր կառուցում մոդելի և դերասանուհու կարիերա՝ մերկ լուսանկարվելով ամսագրերի համար և հայտնվելով հեռուստաշոուներում, որտեղ կերպարները խաղային կերպով մերկանում էին։ Այսպիսով, գեղեցկուհուն խորհուրդ տվեցին Ջեֆրի Էպշտեյնին, և նա և իր ընկերուհին ի վերջո մնացին նրա առանձնատանը Նյու Յորքի արևելյան կողմում։

Քաղաքական գործիչների կապերը Էպշտեյնի հետ

Թրամփի հետ կապի մասին

Փաստաթղթերում կան մի քանի հազար նյութեր Թրամփի և Էպշտեյնի մասին, սակայն վարկաբեկիչ որև է նյութ չի հայտնաբերվել:

Քլինթոնի հետ կապի մասին

Հայտնի է դարձել, որ Քլինթոնը ամենասերտ կապերն է ունեցել Էպշտեյնի հետ և առնվազն չորս անգամ եղել է Էպշտեյնի հայտնի զվարճանքների կղզում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է կորցնել իր պաշտոնը

Բանն այն է, որ հենց նա է համաձայնվել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանայի դեսպան նշանակել մի մարդու, ով գրեթե Էպշտեյնի մշտական գործընկերներից է եղել:

Այս առումով, փորձագետների կարծիքով, Ստարմերին այլևս ոչինչ չի կարող փրկել:

Դավոսի ղեկավարի կապի մասին

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) ներքին հետաքննություն է սկսել իր ղեկավար Բյորգե Բրենդեի նկատմամբ, այն բանից հետո, երբ նրա անունը հայտնվել է վերջերս հրապարակված Ջեֆրի Էպշտեյնի գաղտնի փաստաթղթերում։

Էպշտեյնի գործերի «թուրքական հետքի» մասին

Ջեֆրի Էպշտեյնի գործով գրեթե 6 միլիոն փաստաթղթերի մեջ հայտնաբերվել են էլեկտրոնային նամակներ, որոնք մանրամասն նկարագրում են 2017 թվականին Անթալիայի Rixos Premium Belek հյուրանոց երիտասարդ կանանց «մերսման ուսուցման» անվան տակ ուղղորդելու փաստը։

2010 թվականին, «Աթաթուրքի զբոսանավ» անվամբ հայտնի «Սավարոնա» նավի սեքս-երեկույթների համար օգտագործման բացահայտումներից հետո, Անթալիայի այն ժամանակվա դատախազ Յուսուֆ Հաքքի Դողանը հետաքննություն սկսեց։ Յոթ ամիս անց ոստիկանությունը բացահայտեց ղազախական ծագում ունեցող թուրք շինարար և ներդրող Թևֆիք Արիֆի գլխավորած հանցավոր կազմակերպությունը։ Հետաքննությունը պարզեց, որ Ուկրաինայից և Ռուսաստանից բերված անչափահաս աղջիկներ առաջարկվում էին Անթալիայում գտնվող ղազախ, ղրղզ և ռուս օլիգարխներին։

Ֆայլերում կան նաև բազմաթիվ նյութեր Էրդողանի և Թուրքիայի քաղաքականության մասին Սիրիայում:

Անկարայի դատախազները հետաքննություն են սկսել թուրք աղջիկների առևանգման մեղադրանքների վերաբերյալ, որոնք հայտնվել են դատապարտված պեդոֆիլի գործի նոր նյութերում, ինչպես նաև՝ Թուրքիային վերաբերող այլ տեղեկություններում։

Նյութերում կան տեղեկություններ Բիլ Գեյթսի և Իլոն Մասկի մասին, սակայն որևէ վարկաբեկիչ նյութ, աղջիկների, կամ գործարար համբավը վնասնելու մասով չկան:

Ո՞վ կարող էր կանգնած լինել Էպշտեյնի այս սեքսուալ զվարճանքների կայսրության հետևում:

Փորձագետների մեծ մասի համոզմամբ, սկզբնական փուլում Էպշտեյնը գործել է միայնակ:

Սակայն երբ իր կայսրությունը մեծացել է, նրան օգնության են հասել տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ:

Մասնավորապես, Իսրայելի գաղտնի ծառայությունը՝ Մոսսադը, Բրիտանական ՄԻ-6-ը և ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ):

Ըստ փորձագետների մեծ մասի՝ իրեղեն ապացույց նրա մասին ոչ ոք չի ներկայացնի, սակայն այն կոմպրոպատների ծավալը, որ հավաքվել էր այդ փաստաթղթերում, հուշում է այն բանի մասին, որ Էպշտեյնը համագործակցել է նաև վերը նշված կառույցների հետ:

Ով է այստեղ գերակա դեր ունեցել, ոչ ոք չի կարող ասել:

Պարզ է մեկ բան. դա եղել է ոչ միայն սեքսուալ զվարճանքների, այլև մեծ կոմպրոմետներ հավաքելու մի կայսրություն, որի միջոցով շատ գործիչներ տարբեր երկրներից կառավարվել են:

Հետաքրքիր է, որ Էպշտեյնը երկար ժամանակ փորձել է դուրս գալ մոսկովյան իշխանությունների վրա, սակայն դա իրեն չի հաջողվել:

Թեև, օրինակ Լեհաստանի այսօրվա վարչապետը, հետաքննություն է սկսել, թե կարող էր արդյոք Էպշտեյնը կապված լինել ռուսական ՖՍԲ-ի հետ:

Մասնավորապես, իր մահվանից առաջ, Էպշտեյնը իր բելառուս ընկերուհուն կտակել էր երկու կղզի, կալվածք Պալմ Բիչում, յոթհարկանի առանձնատուն Նյու Յորքում, 100 միլիոն դոլար և 43 ադամանդ։

Մահից երկու օր առաջ Էպշտեյնի կազմած վստահության պայմանագրի համաձայն՝ նրա հիմնական ժառանգորդը պետք է լիներ բելառուս ատամնաբույժ Կարինա Շուլյակը։ Սա այն կինն էր, որի հետ Էպշտեյնը մտադիր էր ամուսնանալ, և վերջին մարդն էր, ով խոսել էր նրա հետ մահից առաջ։

Կարինա Շուլյակը բելառուսական համալսարանի նախկին ուսանողուհի է։ Նա Էպշտեյնի գլխավոր ընկերուհին է համարվել, սկսած 2009 թվականից, չհաշված, իհարկե իր մյուս գլխավոր ընկերուհուն՝Մաքսվելին, ով դատապարտվել է 20 տարով և ներկայումս գտնվում է բանտում:

Եթե Մաքսվելը համարվել է Էպշտեյնի հիմնական գործնկերը, ապա Շուլյակը համարվել է նրա ապագա կինը, եթե իհարկե դա կիրառելի բառ է Էպշտեյնի պարագայում:

Հավանաբար, հենց այս հանգամանքն էլ հիմք է տվել լեհերին կասկածել, որ Էպշտեյնի հետևում կարող էր կանգնած լինել նաև ռուսական հետախուզությունը:

Սակայն դա քիչ հավանական է, եթե դա համապատասխաներ իրականությանը, ապա ներկայիս ամերիկյան վերնախավը մեծ աղմուկ կբարձրացներ:

Մինչդեռ ճիշտ հակառակը, ամերիկյան կողմը փորձում է մաքսիմալ կերպով թուլացնել այս աղմուկը, իսկ ամերիկյան դաշնային բյուրոն նույնիսկ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ոչ միայն դրա մասին ոչինչ չկար, այլև նշվում էր, թե… ուռճածված են այն տեակետները, թե Էպշտեյնի կայսրության մեջ լուրջ հանցանքներ են կատարվել:

Այս վերջին ձևակերպումը իհարկե որևէ քննադատությանը չի դիմանում:

Ո՞ւմ է շահավետ, և ո՞վ բարձրացրեց այս աղմուկը, եթե դա ոչ մեկին շահավետ չէր

Առաջինը Էպշտեյնի ֆայլերի մասին աղմուկ հանեց Թրամփը, 2024-ին իր նախընտրական արշավի ժամանակ: Դրանով նա հույս ուներ վարկաբեկել այդ երկրի դեմոկրատական կուսակցության վերնախավին:

Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 427 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Էպշտեյնի գործերի թափանցիկության մասին» օրենքը, իսկ ԱՄՆ Սենատը միաձայն հաստատեց այն։ Թրամփը օրինագիծը ստորագրեց հաջորդ օրը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ի վերջնաժամկետին համապատասխան, հրապարակեց Էպշտեյնի գործերի համեմատաբար քիչ քանակություն՝ արժանանալով երկկուսակցական քննադատության։

2026 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է ավելի քան 3 միլիոն էջ, այդ թվում՝ 2000 տեսանյութ և 180.000 պատկեր։

Այսպիսով, այս ֆայլերի հրապարակումը պարտադրված դարձավ, քանի որ Թրամփը մեղադրում էր դեմոկրատներին, և եթե վերջիններս դեմ լինեին այս հրապարակմանը, ապա վերջնականապես կկորցնեին իրենց հեղինակությունը ամերիկյան հանրության մոտ:

Կարող ենք արձանագրել, որ ողջ արևմտյան գլոբալիստական վերնախավը ցույց տվեց իր իր իրական բարոյական նկարագիրը, քանի որ այս գործը դարձավ ներքաղաքական պայքարի առարկա:

Ի՞նչ ցույց տվեցին այս հրապարակումները գլոբալիստական վերնախավի մասին

Էպշտեյնի փաստաթղթերը բացահայտեցին այսօրվա գլոբալիստական արևմտյան էլիտայի անկման ողջ խորությունը:

Այս գործում ներքաշված էին այդ վերնախավի գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչներ՝

-դերասաններ

-մշակույթի գործիչներ

-տնտեսական գործիչներ

-քաղաքական գործիչներ:

Այս փաստաթղթերում մարդիկ տեսան ներկայիս արևմտյան վերնախավի ողջ փայլն ու թշվառությունը:

Այս մարդիկ խոսում են, բարոյականության, օրինականության մասին:

Սակայն իրականում իրենց կլանում են ամենակեղտող բնազդները:

Կարելի է ասել, որ Էպշտեյնի այս ֆայլերի հարապարակմամբ, փաստացի ներկայիս գլոբալիստական համակարգի բարոյական անկման գնահատականը տրվեց:

Իսկ դրա տնտեսական և քաղաքական անկման գնահատականներին աշխարհը ականատես կլինի ոչ հեռու ապագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանը ստում է․ ներկայացնում եմ փաստեր․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եթե Նիկոլը մնա, Հայաստանը տիեզերական մակարդակի դժոխքի մեջ է հայտնվելու․ Բոզոյան (video) «Պապիկյա՛ն, ամեն օր դիրքերից զանգում են, էս ի՞նչ բարդակ ես սարքել․ 20 օրում 2 զոհ կա». Նարե Սոսե (video) Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից Փաշինյանից ձայնագրություն միացրեց (video) Ատոմակայանի փակվելն ու դրա աղետալի հետևանքները․ Հինգ տարվա նախազգուշացումների ապացույցը․ Խաչիկյան (video) Իշխանափոխությունից հետո շոկի մեջ եք ընկնելու, Նիկոլը Հայաստանի ամենահարուստ մարդն է. Բոզոյան (video) Ատոմակայանը փակում են․ Նիկոլը կփախնի, բա դուք ինչ եք անելու հայ ժողովուրդ, ցրտից մեռնելո՞ւ եք (video) Փաստ TRIPP-ի մասին, որը մեզնից թաքցնում են․ Քրիստինե Վարդանյան (video) Տղե՛րք, ռուսներին թշնամի մի սարքեք․ տեսա՞ք՝ Վենսի ժեստերը․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Ալենին Մոսկվայում ասել են՝ խելո՛ք մնացեք, կրակի հետ եք խաղում․ Երվանդ Բոզոյան (video) Վենսի այցը կարող է այդ պրոցեսներն արագացնել․․․ ի՞նչ է սպասվում․ Տիգրան Աբրահամյան (video) 90-ականների վիճակի մեջ ենք հայտնվելու․ սառնամանիք, սով․ Երվանդ Բոզոյան (video) Թարգմանչական սխալի վրա պետություն չի լինում, բայց սա հենց այն է, ինչը առաջարկում է այս իշխանությունը Վենսը հո չէր ասելու՝ 12 մլն դոլար եք տվել, որ գամ Հայաստան, Նիկոլն իր քարոզչության մեջ օգտագործի (video) Տիգրան Ավինյա՛ն, ձեր մոտ մարտեր առանց կանոնների է, չեն հասցնում բաժանել․ Գևորգ Ստեփանյան (video) «Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան Սատանան պարում է լիրբ հռհռոցով Դուք դեռ արդարությունի՞ց եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը՝ պաշտոնյանին (video) Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել Խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է․ Ջեյ Դի Վենս Թուրքիան զորք է մտցնելու Հայաստան ու էլ դուրս չգա․ Երվանդ Բոզոյան (video) «Հայաստանում ներդրումները կարող են հասնել մինչև 4 մլրդ դոլարի»․ Ջեյ Դի Վենսը լրագրողներին Ժողովրդի վիճակը շատ վատ ա, օրինակ ես երկու անգամ ինֆարկտ եմ տարել․ Հայաթաղի բնակիչ (video) Բաքվում այցելուներին փակել են ռեստորանում և հրկիզել այն. միջադեպի մանրամասները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am