Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի կարգավորման առարկան մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգն է:

Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը։ Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է կառավարությունը։

Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի վերջին նախադասությունների համաձայն՝ հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե տվյալ գրականությունը ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հաստատել կամ երաշխավորել է որպես մանկական, դպրոցական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշտոնապես հաստատել կամ երաշխավորել է նախարարությունը` որպես դպրոցական, ուսումնական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք ևս պաշտոնապես հաստատել կամ երաշխավորել է նախարարությունը:

 


Նույն հավելվածի 10-րդ կետի համաձայն, այն հրատարակությունները, որոնք կարող են դասակարգվել և՛ որպես գիտական կամ ուսումնական, և՛ որպես այլ տիպի հրատարակություն, ԱԱՀ-ից ազատվում են, եթե դրանք նախարարությունը պաշտոնապես հաստատել է որպես գիտական և (կամ) ուսումնական հրատարակություն: Այսինքն, խնդրո առարկա գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնությունը գործում է, եթե վերջիններիս վերաբերյալ առկա է նախարարության համապատասխան դիրքորոշումը:

Խնդիրն այն է, որ նախարարության ռեսուրսները հաճախ չեն բավարարում մեծ ծավալի հրատարակությունների բովանդակությունը կարճ ժամկետում ուսումնասիրելու և համապատասխան երաշխավորում տրամադրելու համար։ Արդյունքում, նախարարության երաշխավորումները տրամադրվում են ավելի երկար ժամկետներում, քան ԱԱՀ հաշվետու ժամանակաշրջանն է, ինչի արդյունքում այդ ընթացքում օտարված գրականության մասով խնդիրներ են առաջանում ԱԱՀ հաշվարկելու և վճարելու առումով, քանի որ դեռևս պարզ չի լինում, գործարքներն ազատված են ԱԱՀ-ից, թե ոչ։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի այն դրույթները, որոնցով մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար պահանջվում է նախարարության տրամադրած երաշխավորություն։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video) ՀՐԱՏԱՊ․ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կին թեկնածուի և համակիրների․ Գոհար Մելոյան (video) Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am